Կոնտակտային կենտրոնի մասնագետ(Երեկոյան հերթափոխ)

Հայտարարության սկզբնաժամկետ 01.09.2022
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 03.10.2022
Աշխատանքի վայր Երևան

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես հեռախոսային կենտրոնի մասնագետ,
  • MS Office, էլեկտրոնային հաղորդակցման միջոցների` Skype, Viber, WhatsApp ծրագրերի տիրապետում,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ, գրագետ խոսք,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • արագ սովորելու ցանկություն և ունակություն,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  •  հեռախոսազանգերի ընդունում, հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • հեռախոսազանգերի և էլեկտրոնային հաղորդակցման այլ միջոցներով հաճախորդների կարիքների բացահայտում, խորհրդատվություն և վաճառք,
  • հաճախորդներից ստացված հաղորդագրությունների ստուգում, մշակում և կատարում,
  • տվյալների մուտքագրում, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կոնտակտային կենտրոնի մասնագետ(Երեկոյան հերթափոխ)»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: