Պրոդուկտների կառավարիչ

Հայտարարության սկզբնաժամկետ 23.09.2022
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.10.2022
Աշխատանքի վայր Էվոկաբանկ, գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ

  • բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
  • Ֆինտեխ ոլորտում` պրոդուկտների նախագծման և կառավարմանն առնչվող աշխատանքներում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, պրոդուկտների կառավարման ծրագրի իմացություն,
  • պրոդուկտի ճանապարհային քարտեզի (Product Roadmap) պլանավորում և փորձարկում,
  • պրոդուկտի ստեղծման ցիկլի մշակում, եկամուտի և գնագոյացման գնահատում,
  • պրոդուկտի հաջողության չափանիշների (Product Success Metrics) վերլուծություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
  • ներկայացման և համագործակցության հմտություններ:

Պարտականություններ․

  • բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան ստեղծել թվային պրոդուկտներ,
  • սահմանել պրոդուկտների բիզնես նպատակները,
  • իրականացնել թվային պրոդուկտների ուսումնասիրություն, պլանավորում և զարգացում,
  • կատարել ֆինտեխ ոլորտի` համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և հանդես գալ թվայնացման նոր առաջարկություններով,
  • կառավարել նոր և գործող պրոդուկտները,
  • պարբերաբար վերանայել պրոդուկտի հետ կապված գործընթացները և գնահատել արդյունքները:


Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected]  էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտների կառավարիչ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: