Սպասարկման որակի կառավարման մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 20.09.2022
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 17.10.2022
Աշխատանքի վայր Էվոկաբանկ, գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • հաճախորդների սպասարկման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում,
  • որակի հսկողության կամ բողոքների կառավարման բաժիններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀԾ Բանկ համակարգի գերազանց իմացություն,
  • MS Office ազատ տիրապետում,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • ներկայացման հմտություններ,
  • իրավիճակում արագ կողմնորոշվելու ունակություն, սթրեսակայունություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,
  • հոգատարություն հաճախորդի հանդեպ:

Պարտականություններ

  •  պատասխանել հաճախորդների բողոքներին և առաջարկություններին՝ տալով համապատասխան ընթացք,
  • իրականացնել հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ուսումնասիրություններ, բացահայտել խնդիրներն ու հանդես գալ լուծման առաջարկներով,
  • նախագծել, կազմակերպել և իրականացնել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված դասընթացներ թիմի համար,
  • կազմակերպել և իրականացնել դասընթացներ Սպասարկման ոլորտի նոր աշխատակիցների համար` ուղղված սպասարկման ստանդարտներին, մատուցվող ծառայություններին և ծրագրային գործընթացներին,
  • պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ,
  • իրականացնել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականներ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման որակի կառավարման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: