Տեխնիկական գրագիր (Technical Writer)

Հայտարարության սկզբնաժամկետ 15.09.2022
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.10.2022
Պայմանագրի տեսակ Ծառայությունների մատուցման պայմանագիր
Աշխատանքի մոդել Հիբրիդ

Ներկայացվող պահանջներ․

  •  բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
  • 2+ տարվա աշխատանքային փորձ` որպես տեխնիկական գրագիր,
  •  փաստաթղթավորման և ընթացակարգերի մշակման աշխատանքային փորձ,
  •  համակարգերի մշակման ցիկլի լավ իմացություն;
  •  XML գործիքների հետ աշխատանքային փորձ,
  •  արագ սովորելու ցանկություն և կարողություն,
  •  գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ուշադրություն մանրուքներին,
  •  միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու կարողություն,
  •  նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  •  տեխնիկական անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ․

  • կատարել ուսումնասիրություններ և հավաքագրել ինֆորմացիա` ընթացակարգեր և տեխնիկական բնութագրեր գրելու և փաստաթղթավորելու համար,
  •  սերտորեն համագործակցել տարբեր թիմերի հետ` նախագծի պահանջները հասկանալու համար,
  •  իրականացնել համապարփակ փաստաթղթավորում, որը համապատասխանում է կազմակերպության չափանիշներին,
  •  համագործակցել ծրագրավորման և աջակցման թիմերի և ղեկավարների հետ` ընթացակարգերն ու տեխնիկական նկարագրերը վերանայելու և խմբագրելու համար:

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տեխնիկական գրագիր»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: