Թվային զարգացման մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 30.09.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 27.10.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն 

Evoca-ն  փնտրում է Թվային զարգացման մասնագետի, ով կմասնակցի ներդրվող/արդիականցվող պրոդուկտի մշակմանը, ինչպես նաև կսահմանի պրոդուկտի բիզնես նպատակները։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական պրոդուկտների մշակման ոլորտներում,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • պրոդուկտի ճանապարհային քարտեզի (Product Roadmp) պլանավորման փորձ,
  • պրոդուկտի գաղափարի ստեղծման, մշակման, եկամուտի և գնագոյացման գնահատման սշխատանքային փորձ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Պարտականություններ․

  • Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան թվային պրոդուկտների ստեղծում,
  • QR համակարգերի նախագծում և իրականացում,
  • ինտեգրացիաների իրականացում,
  • նոր բանկային պրոդուկտների ներդրման կամ առկա բանկային պրոդուկտների զարգացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
  • պրոդուկտի իրականացման ճանապարհային քարտեզի կազմում,
  • պրոդուկտի շահութաբերության գնահատում,
  • գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ ձեռքբերված բիզնես պայմանավորվածությունների հիման վրա պայմանագրերի/համաձայնագրերի կնքում,
  • թվային պրոդուկտների ուսումնասիրություն, պլանավորում և զարգացում։

Անհրաժեշտ փաստաթղթեր․


Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային զարգացման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: