Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 15.10.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն 

Evoca-ն  փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով, նախաձեռնող և բարձր  պատասխանատվության զգացումով Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետի, ով կմշակի արդյունավետ մեխանիզմներ` թղթակցային բանկերի հետ համագործակցության համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկում` թղթակցային հարաբերությունների ոլորտում,
  • SWIFT համակարգի իմացություն,
  • արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
  • վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ․

  • շուկայի ուսումնասիրություն` նոր թղթակից բանկեր ներգրավելու համար,
  • թղթակցային հաշիվների բացման գործընթացի կազմակերպում,
  • թղթակցային ընթացիկ հաշիվների սպասարկում,
  • միջազգային նորմերին համապատասխան թղթակցային բանկերի հետ պայմանագրերի մշակում,
  • նոր գործարքների կնքման կամ գործող պայմանների վերանայման վերաբերյալ թղթակից բանկերի հետ բանակցությունների վարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․


Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: