Խնդրահարույց ակտիվների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 18.11.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն 

Evoca-ն  փնտրում է Խնդրահարույց ակտիվների մասնագետի, ով  պատասխանատու է լինելու ժամկետանց հաճախորդներին հեռախոսազանգերի իրականացման,  հաճախորդների՝ վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ  միջոցառումների համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ․

  • բարձարագույն կրթուրթյուն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • հաղորդակցման և բանակցության գերազանց հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ․

  • խնդրահարույց հաճախորդների տվյալների բազաների հավաքագրում և վարում,
  • վարկային պարտավորությունների կատարման նպատակով հաճախորդների հետ կապի հաստատում և բանակցում,
  • հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում։

Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խնդրահարույց ակտիվների մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: