Մարքեթինգային նախագծերի կառավարիչ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09․12․2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն փնտրում է Մարքեթինգային նախագծերի կառավարչի, ով կվերահսկի մարքեթինգային նախագծերի պլանավորումը, մշակումը և իրականացումը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտներում,
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգային նախագծերի կառավարման ոլորտում,
  • նախագծի տվյալները վերլուծելու, KPI-ներին հետևելու և մարքեթինգային արշավների արդյունավետությունը գնահատելու կարողություն,
  • կազմակերպչական և ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքային փորձ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • մարքեթինգային նախագծերի ղեկավարում և կառավարում՝ ապահովելով համապատասխանությունը ժամանակացույցերին և բյուջեին,
  • մարքեթինգային արշավներ իրականացնելու համար համակարգել աշխատանքները ներքին թիմերում, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի հետ,
  • ծրագրի առաջընթացի հետևում, կատարողականի ցուցանիշների վերահսկում,
  • հետնախգծային վերլուծության իրականացում,
  • նախագծի բոլոր շահագրգիռ կողմերին պարբերաբար թարմացումների տրամադրում,
  • նոր մարքեթինգային նախագծերի մշակում և իրականացում։

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Մարքեթինգային նախագծերի կառավարիչ»: