Քարտային պրոդուկտների ավագ մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 02.07.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 04.08.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ քարտային պրոդուկտների մշակման բաժնում,
  • շուկայի հետազոտություններ և վերլուծություններ իրականացնելու փորձ,
  • նոր պրոդուկտների ներդրման և իրագործման փորձը կդիտվի որպես մեծ առավելություն,
  • ֆինտեխ ոլորտի նորարարությունների իմացություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • արագ սովորելու ունակություն և ցանկություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։


Պարտականություններ․

  • հաճախորդների կարիքների բացահայտում, շուկայի մրցակցային պայմաններին համապատասխան նոր քարտային պրոդուկտների և ծառայությունների մշակում,
  • տվյալների բազայից հաճախորդների թիրախային խմբերի առանձնացում և համապատասխան պրոդուկտների մշակում,
  • պրոդուկտի և ծառայության ներդնում ` սկսած մշակման փուլից մինչև թողարկում,
  • գործող քարտային պրոդուկտների պայմանների ու եկամտաբերության շարունակական բարելավում,
  • մոնիթորինգի իրականացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Քարտային պրոդուկտների ավագ մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: