Վարկերի մոնիթորինգի մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 15.03.24
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.03.24
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ.

  •  բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ վարկավորման կամ վերլուծությունների ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ ծրագրի իմացություն,
  • հաղորդակցման, բանակցությունների վարման զարգացած հմտություններ,
  • արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ.

  • վարկերի ընթացիկ մոնիթորինգների իրականացման ժամանակացույցի կազմում և վարում,
  • կատարված մոնիթորինգների ամփոփում, հաշվետվությունների պատրաստում,
  • վարկային փաթեթների ամբողջականության ստուգում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:

Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի մոնիթորինգի մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: