Գանձապահ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 15.10.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Ներկայացվող պահանջներ.
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես գանձապահ,
- կանխիկի հետ աշխատանքային փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ.
- հաճախորդների սպասարկում,
- ընդունված սահմանաչափերով օպերատոր-գանձապահներին արժեքների տրամադրում և ընդունում,
- խոշոր գումարների դրամարկղային սպասարկում,
- ինկասացիոն ծառայության հետ աշխատանքների կազմակերպում,
- կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերի ստուգում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Անհրաժեշտ փաստաթղթեր.
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գանձապահ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: