Թղթակցային հարաբերությունների մասնագետ
Հայտարարության սկզբնաժամկետ | 14.06.22 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 05.07.22 |
Աշխատանքի վայր | Երևան |
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ Բանկում` միջազգային հարաբերությունների ոլորտներում,
- բանկային գործունեությանն առնչվող ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի իմացություն,
- SWIFT համակարգի իմացություն,
- MS Office գերազանց տիրապետում,
- միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն,
- հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Օտարերկրյա թղթակից բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային հարաբերությունների հաստատում և զարգացում,
- Համագործակցություն և բանակցությունների վարում ընթացիկ թղթակից բանկերի հետ,
- Նոստրո հաշիվների վերաբերյալ հարցումների իրականացում,
- Ակրեդիտիվների և բանկային երաշխիքների թողարկում,
- Խնդրահարույց փոխանցումների հետազոտություն, հարցումների իրականացում, ուղղում և չեղարկում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով` «Թղթակցային հարաբերությունների մասնագետ:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: