Սպասարկման որակի կառավարման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 17.02.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Սպասարկման որակի կառավարման մասնագետի, ով պատասխանատու է լինելու բողոքների կառավարման գործընթացի և հաճախորդների սպասարկման որակի բարելավման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների գրանցում և համապատասխան ընթացքի ապահովում,
  • հաճախորդների կարծիքի ուսումնասիրություն և հետազոտություն, հաճախորդների գոհունակության գնահատում,
  • սպասարկման ոլորտի նոր աշխատակիցներին սպասարկման մշակույթին և ստանդարտներին ծանոթացում` դասընթացների և մենթորության միջոցով,
  • սպասարկող անձնակազմի գիտելիքների և սպասարկման հմտությունների ստուգում,
  • հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների բացահայտում և լուծման առաջարկների ներկայացում, անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների իրականացում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • հաճախորդների սպասարկման առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • որակի հսկողության կամ բողոքների կառավարման մասով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • ՀԾ Բանկ համակարգի գերազանց իմացություն,
  • խնդիրները բացահայտելու և լուծելու ունակություն,
  • ժամանակի կառավարման հմտություններ,
  • իրավիճակում արագ կողմնորոշվելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,
  • ներկայացման և լսարանի հետ աշխատելու կարողություն,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման որակի կառավարման մասնագետ»: