Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ «Կոտայք» մասնաճյուղում

Հայտարարության սկզբնաժամկետ 01.09.2022
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 03.10.2022
Աշխատանքի վայր ք. Աբովյան, «Կոտայք» մասնաճյուղ

Ներկայացվող պահանջներ.

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
  • հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ.

  • հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր),
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • անհրաժեշտության դեպքում կառավարչի պարտականությունների ստանձնում,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։


Անհրաժեշտ փաստաթղթեր.

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ Կոտայք մասնաճյուղում»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: