Թվային նախագծերի կառավարման մասնագետ
Հայտարարության սկզբնաժամկետ | 15.06.2022 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.07.22 |
Աշխատանքի վայր | Երևան |
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- Բարձրագույն կրթություն բարձր տեխնոլոգիաների կամ ֆինանսական ոլորտում,
- Ֆինտեխ ոլորտում` նախագծերի կառավարմանն առնչվող աշխատանքներում, առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
- Նորագույն թվային տեխնոլոգիաների իմացություն, նախագծերի կառավարման ծրագրի (Atlassian Jira, MS Project), կոնտենտ մենեջմենթի, SEO և Google Analytics իմացություն,
- PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
- Ներկայացման և համագործակցության հմտություններ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան իրականացնել թվային պրոյեկտներ,
- Թվային պրոյեկտների պլանավորում, իրականացում և փակում,
- Մասնակցել նախագծի պահանջների և բյուջեի կազմմանը,
- Համագործակցել ներքին և արտաքին թմերի հետ նախագծի զարգացման և իրականացման շրջանակներում,
- Կատարել ֆինտեխ ոլորտի` համաշխարհային շուկայի ուսումնասիրություններ և հանդես գալ առաջարկություններով,
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ վերնագրում նշելով «Թվային նախագծերի կառավարման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: