Ներքին ֆինանսական դիտարկումների մասնագետ
Հայտարարության սկզբնաժամկետ | 20.06.22 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.07.22 |
Աշխատանքի վայր | Երևան |
Ներկայացվող պահանջներ.
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
բանկում կամ ֆինանսական համակարգում, - առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ որպես Ներքին ֆինանսական դիտարկումների կամ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում,
- ՓԼ/ԱՖ օրենքների, ինչպես նաև ԿԲ իրավական ակտերի, Միջազգային ՓԼԱՖ օրենսդրության, Միջազգային համաձայնագրերի գերազանց իմացություն,
- MS office ծրագրի խորացված իմացություն,
- AML ոլորտում միջազգային որակավորումների առկալություն (CAMS),
- արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ.
- Ձևավորել, մշակել և Բանկի անունից ԿԲ ներկայացնել պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունները,
- ՀՀ Կենտրոնական բանկի հարցումների հիման վրա պատրաստել հարցումների պատասխաններ և կազմակերպել իրականացվող գործարքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը,
- Պատասխանել ՓԼ/ԱՖ ոլորտին առնչվող տեղական ու միջազգային ֆինանական կառույցների ուղարկված հարցումներին և հարցաշարերին,
- Կատարել հաճախորդների կողմից կատարվող գործարքների ուսումնասիրություն (պարզեցված, պատշաճ և հավելյալ) և անհրաժեշտության դեպքում ուղարկել հարցումներ Բանկի համապատասխան ստորաբաժանումներին,
- Կատարել Բանկի ՀԾ Բանկ համակարգում գործող «սև ցուցակների» թարմացում և իրականացնել վերահսկում գործարքի մասնակից անձանց վավերապայմանների համընկման մասով,
- Մշակել հաշվետվությունների տեսակներ և ձևեր` հաճախորդների գործառնությունների ընթացիկ մոնիթորինգի և վերլուծության անցկացման համար:
Անհրաժեշտ փաստաթղթեր.
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով` Ներքին ֆինանսական դիտարկումների մասնագետ: