Վարկային մասնագետ Կորպորատիվ բիզնեսի վարչությունում

Հայտարարության սկզբնաժամկետ 10.01.22
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.06.22
Աշխատանքի վայր Երևան

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  •  բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  •  առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում` որպես բիզնես վարկերի գծով մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • MS Word և MS Excel ծրագրերի, ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • միջազգային որակավորումները դիտարկում են որպես մեծ առավելություն,
  • հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  • հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
  • խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
  • հայտերի ընդունում և վերլուծություն,
  • արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկային մասնագետ Կորպորատիվ բիզնեսի վարչությունում»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: