Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում
Հայտարարության սկզբնաժամկետ | 11.05.22 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.06.22 |
Աշխատանքի վայր | Երևան |
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ` բանկում, ԴԱՀԿ ծառայությունում, իրավապահ մարմիններում կամ անվտանգության ոլորտում,
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ,
- Ստրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Վարորդական իրավունքի և սեփական ավտոմեքենայի առկայություն,
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Վարկային պարտավորությունների կատարման նպատակով հաճախորդների հետ կապի հաստատում և բանակցում,
- Այցելություն խնդրահարույց հաճախորդներին` ըստ հասցեների,
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- Հաճախորդների վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված այլ միջոցառումների իրականացում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերեն կամ անգլերեն [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Խնդրահարույց վարկերի վերադարձման մասնագետ Երևանում»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: