Վճարային գործիքների ավագ մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 22.06.22
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 10.07.22
Աշխատանքի վայր Երևան

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`

  •  Բարձրագույն կրթություն, տնտեսագիտություն կամ ֆինանսներ բնագավառում,
  •  Բանկում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վճարային գործիքների բնագավառում,
  •  ՀՀ բանկային օրենսդրության իմացություն,
  •  Թիմում աշխատելու հմտություններ, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություններ,
  •  Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  •  MS office ծրագրերի, էլեկտրոնային հաղորդակցման միջոցների, ՀԾ և Smart Vista ծրագրերի գերազանց իմացություն,
  •  Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ազատ տիրապետում:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

  •  Իրականացնել վճարային քարտերի թողարկում և դրանց սպասարկման գծով աշխատանքներ,
  •  Ապահովել վճարային գործիքների շուկայում Բանկի առաջխաղացման գործընթացը:
  •  Աշխատանքներ կատարել վճարային քարտերի գծով ընդունված դիմումներին ընթացք տալու ուղղությամբ, այդ թվում կատարել ծրագրային ձևակերպումներ:
  •  Նոր քարտային ծրագրերի ակտիվ առաջխաղացման ուղղությամբ ներկայացնել առաջարկներ:
  •  Բանկի կողմից թողարկվող վճարային գործիքների քարտերի շտեմարանի վարում, քարտերի լոգիստիկայի կազմակերպում և հաշվետվության կազմում:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`

Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վճարային գործիքների ավագ մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: