Համակարգերի Ադմինիստրատոր
Հայտարարության սկզբնաժամկետ | 15.06.22 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.07.22 |
Աշխատանքի վայր | Երևան |
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
- Linux-ի գերազանց իմացություն՝ այդ թվում անվտանգության ապահովում և կառավարում, ինչպես նաև CentOS և Ubuntu Server Օպերացիոն համակարգերի հետ աշխատելու ադմինիստրատիվ փորձ,
- Աշխատանքային փորձ սկրիպտային լեզուներով (Bash, Shell),
- Աշխատանքային փորձ SCM (Git) համակարգերով,
- Docker-ի գերազանց իմացություն,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Բանկի տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում,
- Բանկի սերվերների օպերացիոն համակարգերի թարմացումների իրականացում,
- Բանկի սերվերների և կոմունիկացիոն սարքավորումների աշխատունակության պարբերաբար ստուգում,
- Պատահարների պարբերական գրանցում, դասակարգում, կանոնավոր ստուգում, թեստավորում և լուծում,
- Ավտոմատացումների մշակում և իրականացում,
- DevOps գործիքների օգտագործում,
- L2 աջակցության իրականացում ըստ անհրաժեշտության,
- Սպասարկող արտաքին կազմակերպություններից ծառայությունների մասին խորհրդատվության ստացում,
- Անհրաժեշտության դեպքում գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ`
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV, Resume) PDF ֆորմատով, հայերեն կամ անգլերեն հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ վերնագրում նշելով «Համակարգերի ադմինիստրատոր»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած անձինք: