ESG պատասխանատու

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է ESG պատասխանատուի, ով Բանկում կներդնի ESG համակարգը, ինչպես նաև պատասխանատու կլինի ռազմավարության մշակման և իրականացման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • ESG-ի կանոնակարգերի և ստանդարտների մշակման փորձ,
  • ESG-ի հիմնական չափորոշիչների իմացություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • ESG քաղաքականության, ընթացակարգերի և կանոնակարգերի մշակում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան,
  • ESG հնարավոր ռիսկերի բացահայտում և գնահատում,
  • Բանկի աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ՝ ESG ընթացակարգերը բիզնես գործընթացներում ինտեգրելու համար,
  • ESG կանոնակարգերի և ստանդարտների փոփոխությունների վերահսկում, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատում Բանկի գործունեության վրա,
  • շահագրգիռ կողմերին ESG-ի տվյալների փոխանցման ճշգրտության ապահովում:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ESG պատասխանատու»: