Կենսաթոշակային քարտեր

Կենսաթոշակառուներին առաջարկում ենք MasterCard կենսաթոշակային վճարային քարտեր՝ միայն կենսաթոշակների գումարների սպասարկման նպատակով: Քարտերը տրամադրում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ 2011թ. հունվարի 21-ին կնքած պայմանագրի համաձայն:
Կենսաթոշակային քարտեր

Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Կենսաթոշակային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն:

Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծանոթագրություն - Կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Կենսաթոշակ` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարը:

Վճարային քարտերով կատարվող գործառնություններ

Վճարային քարտերով կարող եք՝

  • Կանխիկացնել Ձեր քարտային հաշվին առկա միջոցները բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS տերմինալներից):
  • Կատարել անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում (ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում և սպասարկման այլ կետերում):
  • Կատարել կոմունալ վճարումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն (www.arca.am-ում գրանցելով վիրտուալ քարտ):
  • Օնլայն գործարքներ կատարել (վճարումներ, գնումներ):
  • Քարտից քարտ գումար փոխանցել՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն:
  • Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում դուք հնարավորություն կունենաք առանց մեզ այցելելու կատարել դրամական միջոցների համալրում (ընթացիկ հաշվից՝ քարտային հաշիվ) և անմիջապես տնօրինել այդ գումարները՝ ձեր քարտի միջոցով:

Նշում. Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք դիմում գրել և հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:

Օգտակար տեղեկատվություն

Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել`

  • Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
  • Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
  • Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
  • Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:

Զգուշացում

  • Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
  • Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 56-20-36, (+374 10) 58-29-77 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10) 44-03-80 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
  • Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
  • Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
  • Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:

Սակագներ

Մատուցվող ծառայություններ

MasterCard Standard/ AMD

Քարտի թողարկում և տրամադրում

0

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

0

Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան %

3%

Բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացում (Բանկի սպասարկման կետերում)

0

Քարտային հաշվից  միջոցների կանխիկացում (այլ բանկերի ՀՀ տարածքում գործող սպասարկման կետերում) «ԱրՔա» համակարգի անդամ հանդիսացող ՀՀ բանկերի ATM-ով և POS-ով

0.5%

Քարտերով կանխիկի տրամադրում օտարերկրյա բանկերի և «ԱրՔա» համակարգի անդամ չհանդիսացող ՀՀ բանկերի ATM-ով և POS-ով

1% նվազագույն 1.500 ՀՀ դրամ

Անկանխիկ գործարքների իրականացում

0

Քարտի բլոկավորում (քարտապանի պահանջով)

0

Քարտի վերաթողարկում գործողության ժամկետը ավարտվելու դեպքում

0

Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում (բանկի սպասարկման կետերում) քարտի վերադարձ

0

Քարտի ապաբլոկավորում [1]

1,000 ՀՀ դրամ

PIN կոդի վերաթողարկում

0

Քարտի վերաթողարկում կորստի կամ վնասվելու դեպքում

0

PIN ծածկագրի գեներացման հայտ

0

Քարտային հաշվի ամսական քաղվածքի տրամադրում

0

Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում 1 ամսից ավել ժամանակահատվածի համար [2]

1000 ՀՀ դրամ

Գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում

0

Քարտից քարտ փոխանցումներ www.arca.am  կայքի և բանկոմատների միջոցով

ԱրՔա»  համակարգի  անդամ հանդիսացող այլ  բանկերի հաճախորդների օգտին

0.5 %

[1] Ծառայությունը առաջին դեպքի համար մատուցվում է անվճար, իսկ հետագայում` համաձայն աղյուսյակում նշված միջնորդավճարի:
[2] Միջնորդավճարները ներկայացված են ներառյալ ԱԱՀ

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`