Dibrary - Digital Library

Evocabank-ի նոր և գերժամանակակից «Թումանյան» մասնաճյուղում` Թումանյան 15 հասցեով, բացի ստանդարտ բանկային ծառայություններից, կգործի նաև Dibrary – digital library:
Dibrary - Digital Library

#dibrary-ում կարելի է անվճար օգտվել էլեկտրոնային բիզնես ռեսուրսներից՝ e-Duke Journals Scholarly Collection, ASTM Compass, Edward Elgar Publishing Journals, Mathematical Sciences Publishers Journals, Royal Society Journals Collection, SAGE Premier և այլն․․․

#dibrary-ի գրքերը, հոդվածները և հրապարակումները շարունասկաբար համալրվելու են՝ ներառելով նաև համաշխարհային լավագույն համալսարանների փակ վճարովի ռեսուրսները։ Բացի էլեկտրոնային նյութերից, #dibrary-ում կարելի է գտնել նաև դասական գրքեր, ինչպես նաև ժամանակակից բիզնես գրականության բեսթսելլերները, որոնք կարելի է կարդալ տեղում, իսկ ցանկության դեպքում՝ նաև տանել տուն։

#dibrary-ի բացման գործում մեզ աջակցել են՝ DLAA-ը՝ Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիան (Digital Library Association of Armenia), Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը և American Corner Yerevan-ը։ Նրանց աջակցության շնորհիվ՝ #dibrary-ում կարելի է անվճար օգտվել այնպիսի հրատարակիչների նյութերից, որոնց անդամակցությունը բավականին թանկ է և շատերի համար՝ անհասանելի։

Էլգրադ հայալեզու ծրագրից և eLibraryUSA-ից օգտվելու համար պետք է մոտենալ «Թումանյան» մասնաճյուղ՝ ստանալու համապատասխան մուտքանուն: