Հաճախորդի ռեզիդենտության չափանիշներ

Ո՞վ է համարվում ՀՀ ռեզիդենտ։

Ձեր Ռեզիդենտության կարգավիճակը որոշվում է՝ հաշվի առնելով երկու կարևոր հանգամանք։

Դուք համարվում եք ՀՀ ռեզիդենտ, եթե

  • տվյալ հարկային տարում ՀՀ-ում գտնվել եք 183 և ավել օր,
  • Ձեր կենսական շահերի կենտրոնը ՀՀ-ում է։

Կենսական շահերի կենտրոնը գնահատելիս կարող են հաշվի առնվել, օրինակ, Ձեր ընտանիքի բնակության վայրը, մշտական բնակության վայրը, հիմնական աշխատանքը կամ բիզնեսը, գույքը, եկամուտների աղբյուրներն ու տնտեսական գործունեությունը։

ՀՀ ռեզիդենտ չե՞ք։

Դուք այլ երկրի քաղաքացի եք և չե՞ք համապատասխանում ՀՀ ռեզիդենտության չափանիշներին։

Բանկի հաճախորդ կարող եք դառնալ, եթե բավարարում եք ստորև նշված պայմաններից առնվազն մեկին․

  1. Անշարժ գույք ՀՀ-ում
    ՀՀ-ում ունեք անշարժ գույք և դրա նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող գրանցման վկայական։
  2. Ավանդ՝ առնվազն 6 ամիս ժամկետով
    Evocabank-ում պատրաստվում եք ներդնել առնվազն 6 ամիս ժամկետով ավանդ հետևյալ սահմանաչափերով՝
  • 20,000 ԱՄՆ դոլար,
  • 20,000 եվրո,
  • 1,500,000 ՌԴ ռուբլի
  • կամ դրանց համարժեք ՀՀ դրամ
  1. Անհատ ձեռնարկատեր ՀՀ-ում
    ՀՀ-ում գրանցված եք որպես անհատ ձեռնարկատեր և ունեք համապատասխան գրանցման վկայական։
  2. Մասնակից կամ բաժնետեր ՀՀ-ում գրանցված ընկերությունում
    ՀՀ-ում գրանցված ընկերության բաժնետեր եք, և այդ կարգավիճակը հաստատված է համապատասխան փաստաթղթերով։