V-POS Տերմինալ

V-POS-ը (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը է, որը հարմարավետ, ապահով և հեշտ լուծում է օնլայն առևտրով զբաղվող բիզնեսների համար։ Արագ և տեղում օնլայն վճարումներ կատարելն այսօր կարևոր նախապայման է Ձեր գնորդների համար։
V-POS Տերմինալ

Evocabank-ը կապահովի Ձեր կայքում V-POS տերմինալի տեղադրումը։ Այն հնարավորություն կտա Ձեզ խուսափել լրացուցիչ ծրագրային ծախսերից, սերտիֆիկացումից և հետագա ծրագրային ապահովումից։

Ձեր գնորդները կկարողանան գնումներ կատարել Ձեր կայքից ու վճարել դրանց համար իրենց միջազգային VISA, Mastercard և տեղական ArCa վճարային քարտերով։

V-POS-ը հասանելի կլինի ինչպես Ձեր կայքում, այնպես էլ՝ մոբայլ հավելվածում։

Իսկ ինչո՞ւ տեղադրել Evocabank-ի V-POS տերմինալ՝

  • Օնլայն վաճառքների շնորհիվ կաճեն Ձեր եկամուտները,
  • Evocabank-ը V-POS-ով կատարված վաճառքներից կգանձի նվազագույն միջնորդավճարներ՝ հատուկ Ձեր բիզնեսի համար,

    Սպասարկման կետի գրանցման համար անհրաժեշտ V-POS տերմինալների տեղադրման ստանդարտ սակագներն են՝ 

    Գործարքի տեսակ

    Արքա /ArCa/ վճարային համակարգի քարտերով կատարված գործարքների դեպքում

    ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից թողարկված MasterCard, Visa, քարտերի դեպքում

    Արտասահմանյան բանկերի կոմից թողարկված MasterCard, Visa, քարտերի դեպքում

    QR կոդով վճարման դեպքում

    Վճարվող գումարի չափ[1]

    1.50%

    1.90%

    3.00%

    1%

    200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամը չգերազանցող շրջանառության պարագայում

    3000[2]

    Վճարային էջի ստանդարտից դուրս դիզայնի պատվիրման պարագայում

    20000[3]

    [1] Կախված ոլորտի առանձնահատկություններից և շրջանառությունից՝ սակագները կարող են փոփոխվել

    [2] Ներառյալ կիրառելի բոլոր հարկերը

    [3] Ներառյալ կիրառելի բոլոր հարկերը

  • Վճարումներն անվտանգ են, գործում են 3D Secure Code անվտանգության համակարգերը,
  • Վճարման պարզ գործընթաց, Ձեր գնորդները վճարում կկատարեն 1 քայլով,
  • Անվճար տեխնիկական խորհրդատվություն և տեխնիկական սպասարկում Բանկի մասնագետների կողմից,
  • Անհատական մոտեցում Ձեր բիզնեսին ու կայքին։

V-POS տերմինալ տեղադրելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար լրացրեք Տերմինալի տեղադրման հայտը հիմա։

  1. Մեր մասնագետը 3 աշխատանքային օրում կապ կհաստատի Ձեզ հետ, կներկայացնի պայմանները, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և կպատրաստի գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
  2. Պայմանագրի ստորագրումից հետո V-POS-ը կտեղադրվի Ձեր բիզնեսի կայքում։

Կառուցեք Ձեր բիզնեսի թվային ապագան։

Evocabank-ում այսուհետ գործում են բիզնես վարկ և բիզնես օվերդրաֆտ POS տերմինալի շրջանառության հիման վրա։

 Բիզնես վարկ POS տերմինալի շրջանառության հիման վրա

Եթե ունեք փոքր և միջին բիզնես ու իրականացնում եք անկանխիկ գործարքներ, ապա այս բիզնես վարկը Ձեզ համար է։ Մեզ մոտ փոքր և միջին բիզնեսներն ունեն հնարավորություն ձևակերպել արագ բիզնես վարկեր իրենց կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Վարկի համար կարող են դիմել՝

  • ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս
  • Այն հաճախորդները, ովքեր Evocabank-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության պայմանագիր

Որպես վարկի ապահովության միջոց կարող են հանդիսանալ՝

  • POS տերմինալի շրջանառություն
  • Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի երաշխավորություն

Օգտվեք մեր կողմից տրվող հնարավորությունից և գրանցեք Ձեր նոր բիզնես հաջողությունները։

Վարկի պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Բիզնես օվերդրաֆտ POS տերմինալի շրջանառության հիման վրա

Evocabank-ում կարող եք ձեռք բերել բիզնես օվերդրաֆտ՝ առանց ավելորդ թղթաբանության և ժամանակի կորստի։ Եթե կան կարճաժամկետ ֆինանսական խնդիրներ կամ պարզապես ցանկանում եք ավելի զարգացնել բիզնեսը, ապա մեզ մոտ շատ արագ և պարզ տարբերակով կարող եք ձևակերպել բիզնես օվերդրաֆտ։

Վարկի համար կարող են դիմել՝

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս
  • Այն հաճախորդները, ովքեր Evocabank-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության առնվազն 6 ամսվա պայմանագիր

 Օվերդրաֆտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեր մյուս բիզնես վարկերին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

 

Հարցերի դեպքում մեր թիմի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հղումով։ 

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`