Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ

Բանկը Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ է կնքում բացառապես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված, մասնագիտացված ընկերությունների հետ (Բանկեր, Ներդրումային ընկերություններ, Ներդրումային ֆոնդեր, Վարկային կազմակերպություններ, Ապահովագրական ընկերություններ):

Գործարքները կնքվում են ՀՀ պետական գանձապետական և ԿԲ-ի կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից թողարկված և Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված այլ կորպորատիվ պարտատոմսերով:

Գործարքի հիմնական պայմանները որոշվում են երկկողմ բանակցությունների արդյունքում: