Կատարիր ներդրումեր և ստացիր եկամուտ EvocaINVEST հավելվածով
EvocaINVEST հավելվածի միջոցով կարող ես կատարել ներդրումներ մի շարք միջազգային ֆինանսական շուկաներում:
Apple, Tesla, Google, Amazon, թե՞ Nike։
EvocaINVEST-ի միջոցով դու կարող ես ներդրումներ կատարել միջազգային և տեղական կապիտալի շուկաներում։ Իսկ բրոքերային հաշիվ կարող ես բացել ընդամենը մի քանի րոպեում՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածից։
Գնիր բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ և կառավարիր պորտֆոլիոդ մեկ հարթակից։
Քո ներդրումային գործիքները
EvocaINVEST-ը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել ամերիկյան, եվրոպական և ասիական ֆոնդային բորսաներում՝ ընտրելով քեզ հարմար ռազմավարությունը։
- Բաժնետոմսեր՝ ներդրումներ համաշխարհային առաջատար ընկերություններում
- Պարտատոմսեր և եվրապարտատոմսեր՝ ավելի կանխատեսելի ներդրումներ և կայուն եկամտի հնարավորություն
- ETF-ներ՝ դիվերսիֆիկացված ներդրումներ մեկ գործիքի միջոցով
Անկախ նրանից՝ նո՞ր ես սկսում ներդրում կատարել, թե՞ արդեն ունես փորձ, կատարում ես երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ ներդրումներ, EvocaINVEST-ը տալիս է բոլոր անհրաժեշտ գործիքները քո ներդրումային ռազմավարության համար։
Բացիր բրոքերային հաշիվ 3 պարզ քայլով
1. Ներբեռնիր EvocaTOUCH հավելվածը
Բանկային և ներդրումային գործառույթները՝ մեկ հավելվածում։ Հասանելի է iOS և Android համակարգերում։
Ներբեռնելու համար անցիր (App Store և Google Play):
2. Բացիր Բրոքերային հաշիվ
Մուտք գործիր հավելվածի «Հաշիվներ» բաժին, ընտրիր «Բրոքերային հաշիվ» և ավարտիր գրանցումը մի քանի րոպեում՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության։
3. Սկսիր ներդրումներ կատարել
Փնտրիր ընկերությունն ըստ անվան կամ ticker-ի EvocaINVEST հավելվածում, տեղադրիր լիմիտային կամ շուկայական պատվեր և հետևիր պորտֆոլիոդ:
.png)
Ինչո՞ւ ընտրել EvocaINVEST ներդրումային հարթակը
24/7 պատվերներ
Տեղադրիր պատվերդ ցանկացած ժամի, այն կհերթագրվի և կկատարվի ավտոմատ՝ բորսայի բացվելուն պես։
Մրցակցային սակագներ
Մրցակցային և թափանցիկ միջնորդավճարներ։ Ամբողջական սակագներին ծանոթանում ես նախքան գործարքը հաստատելը։
Լիմիտային և շուկայական պատվերներ
Պատվերներն ավտոմատ կիրառվում են որպես լիմիտային՝ գնի ճշգրտության համար։ Անհրաժեշտության դեպքում կարող ես ակնթարթորեն անցնել շուկայական պատվերի, եթե արագությունն ավելի կարևոր է։
Զարգացրու ոչ միայն պորտֆոլիոդ, այլ նաև գիտելիքդ
Միանալով EvocaINVEST տելեգրամյան ալիքին՝ դու կգտնես․
- Ներդրումների մասին պարզ և հասկանալի նյութեր,
- Շուկայական հետազոտություններ և վերլուծություններ,
- Փորձագետների կարծիքներ միջազգային ներդրումային մասնագետների կողմից,
- Համաշխարհային ներդրումային շուկաների մասին կարևոր թարմացումներ:
Միացիր մեր տելեգրամյան ալիքին այս հղումով։
Դեռ չե՞ս օգտվում EvocaINVEST-ից
Պատրա՞ստ ես բացահայտել ներդրումների աշխարհը։
Լրացրու տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ.
Կամ կարող ես անմիջապես կապ հաստատել մեր ներդրումային բաժնի հետ.
✉ [email protected] ☎ +37433777453
Կարևոր
EvocaINVEST-ը հնարավորություն է տալիս բացահայտել ներդրումային հնարավորությունները․ այս հարթակում և մյուս սոց․ հարթակներում ներկայացված նյութերը բացառապես տեղեկատվական նպատակի համար են։ Յուրաքանչյուր ներդրումային որոշում կայացվում է օգտատիրոջ կողմից՝ սեփական գնահատման հիման վրա։ Ներդրումները կապված են ռիսկերի հետ, հետևաբար նախորդ ցուցանիշները չեն կարող դիտվել որպես ապագա արդյունքների երաշխիք։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաճախ տրվող հարցեր
Բաժնետոմսը ընկերության սեփականության մասնաբաժին ներկայացնող արժեթուղթ է։ Բաժնետոմս գնելիս՝ ներդրողը դառնում է տվյալ ընկերության մասնակի սեփականատեր և կարող է շահույթ ստանալ բաժնետոմսի գնի աճից կամ ընկերության կողմից վճարվող դիվիդենտներից։ Բաժնետոմսերի արժեքը կարող է փոփոխվել՝ շուկայական պահանջարկից, ընկերության արդյունքներից և տնտեսական պայմաններից կախված։
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է։ Այն գնելիս` փաստացի գումար ես տրամադրում ընկերությանը կամ պետությանը որոշակի ժամկետով և դրա դիմաց ստանում ես կանխատեսելի տոկոսային եկամուտ։
ETF-ը (Exchange Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որը վաճառվում և գնվում է բորսայում սովորական բաժնետոմսի նման։ Այն սովորաբար միավորում է բազմաթիվ ակտիվներ մեկ գործիքի մեջ, օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ամբողջ ինդեքս։
Բաժնետոմսը կապվում է մեկ ընկերության հետ և սովորաբար ունի ավելի բարձր եկամտաբերության, բայց նաև ավելի բարձր ռիսկի պոտենցիալ։
Պարտատոմսը սովորաբար ավելի կայուն գործիք է և կարող է ապահովել կանխատեսելի տոկոսային եկամուտ։
ETF-ը թույլ է տալիս մեկ գործիքի միջոցով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ ակտիվներում, ինչը հաճախ օգնում է դիվերսիֆիկացնել ռիսկը։
Այո, իհարկե։
Հարկավոր է մուտք գործել EvocTOUCH հավելված, «Հաշիվներ» բաժնում ընտրել «Բրոքերային հաշիվ» և գրանցվել ամբողջությամբ օնլայն՝ ընդամենը մի քանի քայլով։
Ամերիկյան, եվրոպական և ասիական ֆոնդային բորսաներին, որտեղ հասանելի են բաժնետոմսեր, պարտատոմսեր, եվրապարտատոմսեր և ETF-ներ։
Այո։ Շատ ներդրողներ հենց այդպես էլ անում են․ իրենց պորտֆելում համատեղում են բաժնետոմսեր, պարտատոմսեր և ETF-ներ՝ ռիսկն ու հնարավոր եկամտաբերությունը հավասարակշռելու համար։
EvocaINVEST-ի Trade բաժնի որոնման դաշտում մուտքագրիր ընկերության անունը կամ կարճ հապավումը (ticker), ընտրիր արժեթուղթն ու նույն էկրանից տեղադրիր գնման պատվեր։
Լիմիտային պատվերը կատարվում է միայն քո նշած գնով կամ ավելի լավ գնով։ Սա օգնում է վերահսկել գործարքի գինը, բայց պատվերը կարող է չկատարվել, եթե շուկայում այդ գինը հասանելի չլինի։
Շուկայական պատվերը կատարվում է տվյալ պահին շուկայում առկա լավագույն հասանելի գնով։ Այն սովորաբար կատարվում է ավելի արագ, բայց վերջնական գինը կարող է տարբերվել քո ակնկալածից՝ հատկապես շուկայի բարձր տատանողականության դեպքում։
Արժեթղթի կարճ, մի քանի տառանի անվանումն է բորսայում։ Օրինակ՝ Apple-ի ticker-ն է AAPL, իսկ Google-ինը՝ GOOGL։
Դիվիդենտը ընկերության կողմից բաժնետերերին վճարվող շահույթի մասն է։ Ոչ բոլոր բաժնետոմսերն են դիվիդենտ վճարում, և վճարումը կախված է ընկերության քաղաքականությունից։
Այո։ EvocaINVEST-ը ընդունում է պատվերներ 24/7 ռեժիմով։ Բորսայի ժամերից դուրս տեղադրված պատվերները հերթագրվում և ավտոմատ կատարվում են, երբ բորսան բացվում է։
Դիվերսիֆիկացիան նշանակում է ներդրումներդ բաշխել տարբեր գործիքների, ոլորտների կամ շուկաների միջև, որպեսզի մեկ ակտիվի գնի անկումը հնարավորինս քիչ ազդի ընդհանուր պորտֆելի վրա։
Դու կարող ես վաճառքի պատվեր տեղադրել ցանկացած պահի։ Եթե շուկան բաց է, և կա համապատասխան առաջարկ, պատվերը կարող է կատարվել նույն պահին կամ ըստ քո պատվերի պայմանների։
Դա կախված է ընտրված շուկայից և գործիքից։ Տարբեր արժեթղթեր կարող են վաճառվել տարբեր արժույթներով, օրինակ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո։
Արժեթղթերի գները կարող են աճել կամ նվազել՝ կախված շուկայական պայմաններից։ Ներդրումից առաջ կարևոր է հասկանալ, որ հնարավոր է ոչ միայն շահույթ ստանալ, այլ երբեմն նաև կորուստ ունենալ։