ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից: Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`
- Արտադրական/արդյունաբերական հաստոցներ/հոսքագծեր,
- Բեռնատար/մարդատար ավտոմեքենաներ,
- Շինարարական տեխնիկա
- Արևային կայաններ,
- Բժշկական սարքավորումներ,
- Կոմերցիոն անշարժ գույք,
- և այլն:
Լիզինգի առավելությունները
- Առանց գրավի առկայության պրոդուկտ է,
- Առանց նոտարական/կադաստրային ծախսերի,
- Հնարավորություն է տալիս իրականացնել ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումներ,
- Լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` առանց հաճախորդի մասնակցության գնման գործընթացին,
- Ստանալ էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ:
Պայմաններ և սակագներ՝
|
Արժույթը |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
|
Լիզինգառուները |
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր |
|
Լիզինգի առարկայի ձեռքբերման հնարավորությունները |
Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից |
|
Լիզինգի սահմանաչափերը |
5,000,001-1,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
|
Կանխավճար |
Նվազագույնը` 10% |
|
Մարման ժամկետը |
6-72 ամիս` կախված ձեռքբերվող Լիզինգի առարկայից |
|
Մարման եղանակը |
|
|
Տարեկան տոկոսադրույքը |
|
|
Լիզինգի մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
|
|
Ժամկետից շուտ մարելու տուգանք |
|
|
Ապահովվածություն |
|
|
Գանձվող վճարներ |
|
|
Սեփականության իրավունքի փոխանցման վճար` յուրաքանչյուր պայմանագրի մասով անկախ դրա գույքերի քանակից |
10,000 ՀՀ դրամ |
|
Լիզինգի պայմանների վերանայում |
15,000 ՀՀ դրամ |
|
Ենթավարձակալությամբ տրամադրելու համաձայնություն |
50,000 ՀՀ դրամ |
|
Լիզինգի առարկայի տարեկան ապահովագրություն |
Լիզինգի ողջ ժամկետի ընթացքում` լիզինգի մնացորդային արժեքի հիման վրա |
Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մասնավորապես մարման ժամետը և տոկոսադրույքը կախված են Լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:
|
1. |
Ֆինանսավորում |
Լիզինգ |
|
2. |
Արժույթ |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ Եվրո |
|
3. |
Լիզինգառու |
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր |
|
4. |
Նպատակ |
Նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (ներառում է նաև մեքենասարքավորումների բաղկացուոցիչ մասերը): Կապիտալ շինարարության իրականացում` մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, եթե կապալառուն ԱԱՀ հարկ վճարող է և տնտեսվարողը մեքենասարքավորումը ձեռք է բերել սույն Ծրագրի շրջանակում: Բիզնես գործընթացների թվայնացման նպատակով թվային ծրագրերի կամ հարթակների ձեռքբերում: Արտադրողականության բարձրացման նպատակով խորհրդատվական ծառայությունների և փորձագետների ներգրավում: |
|
5. |
Սուբսիդավորվող ոլորտները
|
|
|
6. |
Ֆինանսավորման առավելագույն չափ |
Մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի դեպքում` 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով), Կապիտալ շինարարության դեպքում` ձեռք բերված մեքենասարքավորման 30%, Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման և արտադրողականության խորհրդատվության դեպքում՝ 400 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով): Յուրաքանչյուր լիզինգառու կարող է օգտվել Ծրագրի բոլոր նպատակներից, սակայն սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը չի կարող գերազանցել նշված չափը (ներառում է փոխկապակցված համարվող կազմակերպությունները): |
|
7. |
Մարման ժամկետ |
Մինչև 120 ամիս |
|
8. |
Տարեկան տոկոսադրույք |
ՀՀ դրամ` 9%-14% ԱՄՆ դոլար, Եվրո` 6%-10% |
|
9. |
Կանխավճար |
Լիզինգի առարկայի արժեքի նվազագույնը` 10% |
|
10. |
Ապահովություն |
Իրավաբանական անձի, ֆիզիկական անձի երաշխավորություն Գույքի գրավ ( ըստ պահանջի) |
|
11. |
Սուբսիդավորման ժամանակահատված |
Մինչև 42 ամիս Ընդ որում մատակարարման փուլի տոկոսագումարի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է Լիզինգառուն: |
|
12. |
Վարկային միջոցի օգտագործում |
Անկանխիկ և բանկային փոխանցումներով |
|
13. |
Տոկոսադրույքի սուբսիդավորում |
ՀՀ դրամ` 8% ԱՄՆ դոլար, Եվրո` 6% |
|
14. |
Լիզինգի առարկայի արժեք |
Ներառում է լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, ՀՀ ներմուծման հետ կապված ծախսերը։ Ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության դեպքում: |
|
15. |
Մարման եղանակը |
|
|
16. |
Մայր գումարի արտոնյալ ժամանակաշրջան |
Մինչև 6 ամիս |
|
17. |
Լիզինգի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
|
|
18. |
Ժամկետից շուտ մարելու տուգանք |
Չի կիրառվում |
|
19. |
Գանձվող միջնորդավճարներ, սպասարկման այլ վճարներ |
Չի կիրառվում |
|
20. |
Լրացուցիչ արտոնություն |
Փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողի կողմից օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալում 200 մլն ՀՀ դրամ և ավել ներդրում կատարելու դեպքում փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների համար լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը յուրաքանչյուր տնտեսավարողի համար յուրաքանչյուր լիզինգի համար սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված յուրաքանչյուր ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավել, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք/` փոխկապակցված կազմակերպությունների խմբի մեջ ներառված տնտեսավարողների՝ նպատակային ծրագրի շրջանակներում տրամադրված լիզինգի սուբսիդավորվող մասի հանրագումարով: Նշված արտոնությունը չի տարածվում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողի վրա: |
|
21. |
Այլ պայմաններ |
Մնացած պայմանները գործում են համաձայն ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-L որոշման: Ծրագրի օժանդակությունը հասանելի է նաև Բանկի կողմից տրամադրվող նպատակային լիզինգի (ներառյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 619-Ն որոշմամբ հաստատված Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ գործող ծրագրերի շրջանակներում տրամադրվող լիզինգների) համար: |
Լիզինգ՝ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նպատակով (Կանխավճարի մասնակի սուբսիդավորումը գործելու է մինչև 30.12.2026թ. լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար)
|
1. |
Արժույթ |
ՀՀ դրամ |
|
2. |
Լիզինգառու |
Իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր |
|
3. |
Գործունեության ոլորտ |
Գյուղատնտեսություն |
|
4. |
Նպատակ |
Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում`
|
|
5. |
Լիզինգի սահմանաչափ |
5,100,000-500,000,000 ՀՀ դրամ |
|
6. |
Կախավճար |
Լիզինգի առարկայի արժեքի 20 % Ընդ որում Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 500 մլն դրամը: |
|
7. |
Մարման ժամկետ |
36-120 ամիս |
|
8. |
Մարման եղանակ |
Մայր գումարի հավասարաչափ վճարում, տոկոսադրույքի հաշվարկ մայր գումարի մնացորդի հաշվով |
|
9. |
Տարեկան տոկոսադրույք և տոկոսադրույքի սուբսիդավորման չափ |
Մինչև 14%, որի մինչև 12 տոկոսային կետը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ Լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 2%, իսկ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների (լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ չունեցող), ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ լիզինգառուի կողմից վճարման ենթակա լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0%: |
|
10. |
Ապահովում |
Կարող է պահանջվել իրավաբանական անձի, ֆիզիկական անձի երաշխավորություն, այլ գրավ: |
|
11. |
Գումարի տրամադրման եղանակ |
Անկանխիկ` մատակարարի բանկային հաշվին: |
|
12. |
Մատակարար |
Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերություններից նոր, չշահագործված տեխնիկա ներկրող մասնագիտացված կառույցներ, որոնք իրականացնում են նաև գյուղատնտեսական տեխնիկայի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: |
|
13. |
Սեփականության իրավունքի պետական գրանցման վճար (պետական տուրք) |
|
|
14. |
Լիզինգի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
|
|
15. |
Լիզինգի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Չի կիրառվում |
|
16. |
Հայտի ուսումնասիրության վճար |
Միանվագ 20,000 ՀՀ դրամ |
|
17. |
Ապահովագրություն |
Լիզինգի առարկան լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից (կասկո) Բանկի կողմից: |
|
18. |
Կանխավճարի մասնակի սուբսիդավորում |
Շահառու` «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվ: Գործելու է մինչև 30.12.2026թ. լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար: |
|
19․ |
Այլ պայմաններ |
Մնացած պայմանները գործում են համաձայն ՀՀ կառավարության 2022թ. հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-L որոշման: |
Evoca-ի տրանսպորտային միջոցի լիզինգով կարող եք ձեռք բերել մարդատար, ուղևորատար կամ բեռնատար տրանսպորտային միջոց՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից՝ առաջնային կամ երկրորդային շուկայից։
Ընտրության ազատությունը միայն տրանսպորտային միջոցին չի վերաբերում․ կարող եք ընտրել նաև լիզինգի արժույթը, մարման եղանակն ու ժամկետը՝ 6-ից մինչև 72 ամիս, իսկ ֆինանսավորման սահմանաչափը կարող է հասնել մինչև 1 մլրդ ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի։
Ընտրեք Ձեր բիզնեսին հարմար տրանսպորտային միջոցը, իսկ մենք կտրամադրենք Ձեզ ամենահարմար ֆինանսավորումը: