Հաճախ տրվող հարցեր
Պարտատոմսեր
Պարտատոմսը (լատիներեն՝ obligation - պարտավորություն) պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոս։
Evocabank-ի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, և Դուք ցանկացած պահի կարող եք գնել կամ վաճառել դրանք:
Պարտատոմսեր գնելն է՛լ ավելի շահավետ է և հարմար։ Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ:
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերը վաճառելու դեպքում Դուք պահպանում եք մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարները:
Պարտատոմսերը ևս երաշխավորված են։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է՝
Մոտենալ Բանկի ցանկացած գրասենյակ, լրացնել պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը, մուտքագրել գումարը հատուկ հաշվին կամ online տարբերակով` աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամին։
Այո, կարող եք:
Ինչպես և ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում ևս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։
Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք +2%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 12%, ԱՄՆ դոլարով՝ 7.5% տարեկան անվանական տոկոսադրույքով։
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.10.2020թ. թիվ 1/562 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։
Բաժնետոմսը ընկերության սեփականության մասնաբաժին ներկայացնող արժեթուղթ է։ Բաժնետոմս գնելիս՝ ներդրողը դառնում է տվյալ ընկերության մասնակի սեփականատեր և կարող է շահույթ ստանալ բաժնետոմսի գնի աճից կամ ընկերության կողմից վճարվող դիվիդենտներից։ Բաժնետոմսերի արժեքը կարող է փոփոխվել՝ շուկայական պահանջարկից, ընկերության արդյունքներից և տնտեսական պայմաններից կախված։
Պարտատոմսը պարտքային արժեթուղթ է։ Այն գնելիս` փաստացի գումար ես տրամադրում ընկերությանը կամ պետությանը որոշակի ժամկետով և դրա դիմաց ստանում ես կանխատեսելի տոկոսային եկամուտ։
ETF-ը (Exchange Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որը վաճառվում և գնվում է բորսայում սովորական բաժնետոմսի նման։ Այն սովորաբար միավորում է բազմաթիվ ակտիվներ մեկ գործիքի մեջ, օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ամբողջ ինդեքս։
Բաժնետոմսը կապվում է մեկ ընկերության հետ և սովորաբար ունի ավելի բարձր եկամտաբերության, բայց նաև ավելի բարձր ռիսկի պոտենցիալ։
Պարտատոմսը սովորաբար ավելի կայուն գործիք է և կարող է ապահովել կանխատեսելի տոկոսային եկամուտ։
ETF-ը թույլ է տալիս մեկ գործիքի միջոցով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ ակտիվներում, ինչը հաճախ օգնում է դիվերսիֆիկացնել ռիսկը։
Այո, իհարկե։
Հարկավոր է մուտք գործել EvocTOUCH հավելված, «Հաշիվներ» բաժնում ընտրել «Բրոքերային հաշիվ» և գրանցվել ամբողջությամբ օնլայն՝ ընդամենը մի քանի քայլով։
Ամերիկյան, եվրոպական և ասիական ֆոնդային բորսաներին, որտեղ հասանելի են բաժնետոմսեր, պարտատոմսեր, եվրապարտատոմսեր և ETF-ներ։
Այո։ Շատ ներդրողներ հենց այդպես էլ անում են․ իրենց պորտֆելում համատեղում են բաժնետոմսեր, պարտատոմսեր և ETF-ներ՝ ռիսկն ու հնարավոր եկամտաբերությունը հավասարակշռելու համար։
EvocaINVEST-ի Trade բաժնի որոնման դաշտում մուտքագրիր ընկերության անունը կամ կարճ հապավումը (ticker), ընտրիր արժեթուղթն ու նույն էկրանից տեղադրիր գնման պատվեր։
Լիմիտային պատվերը կատարվում է միայն քո նշած գնով կամ ավելի լավ գնով։ Սա օգնում է վերահսկել գործարքի գինը, բայց պատվերը կարող է չկատարվել, եթե շուկայում այդ գինը հասանելի չլինի։
Շուկայական պատվերը կատարվում է տվյալ պահին շուկայում առկա լավագույն հասանելի գնով։ Այն սովորաբար կատարվում է ավելի արագ, բայց վերջնական գինը կարող է տարբերվել քո ակնկալածից՝ հատկապես շուկայի բարձր տատանողականության դեպքում։
Արժեթղթի կարճ, մի քանի տառանի անվանումն է բորսայում։ Օրինակ՝ Apple-ի ticker-ն է AAPL, իսկ Google-ինը՝ GOOGL։
Դիվիդենտը ընկերության կողմից բաժնետերերին վճարվող շահույթի մասն է։ Ոչ բոլոր բաժնետոմսերն են դիվիդենտ վճարում, և վճարումը կախված է ընկերության քաղաքականությունից։
Այո։ EvocaINVEST-ը ընդունում է պատվերներ 24/7 ռեժիմով։ Բորսայի ժամերից դուրս տեղադրված պատվերները հերթագրվում և ավտոմատ կատարվում են, երբ բորսան բացվում է։
Դիվերսիֆիկացիան նշանակում է ներդրումներդ բաշխել տարբեր գործիքների, ոլորտների կամ շուկաների միջև, որպեսզի մեկ ակտիվի գնի անկումը հնարավորինս քիչ ազդի ընդհանուր պորտֆելի վրա։
Դու կարող ես վաճառքի պատվեր տեղադրել ցանկացած պահի։ Եթե շուկան բաց է, և կա համապատասխան առաջարկ, պատվերը կարող է կատարվել նույն պահին կամ ըստ քո պատվերի պայմանների։
Դա կախված է ընտրված շուկայից և գործիքից։ Տարբեր արժեթղթեր կարող են վաճառվել տարբեր արժույթներով, օրինակ՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո։
Արժեթղթերի գները կարող են աճել կամ նվազել՝ կախված շուկայական պայմաններից։ Ներդրումից առաջ կարևոր է հասկանալ, որ հնարավոր է ոչ միայն շահույթ ստանալ, այլ երբեմն նաև կորուստ ունենալ։