1. Ընդհանուր դրույթներ
1. ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ն (այսուհետ` Բանկ) հարգում է գաղտնիության իրավունքը և գնահատում է իր հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների վստահությունը:
Մենք խստորեն պահպանում ենք ՀՀ Սահմանադրության, «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքների պահանջները և առաջնորդվում ենք տվյալների պաշտպանության միջազգային լավագույն փորձով:
2. Սույն Քաղաքականությամբ ներկայացված են Բանկի Գաղտնիության քաղաքականության սկզբունքները` կապված տեղեկատվության հավաքագրման, օգտագործման, պահպանման և բացահայտման հետ, որը Բանկին է տրամադրվում իր ինտերնետային կայքի` www.evocabank.am, Բանկի սոցիալական ցանցերի, Բանկի Evoca Online, Evoca Touch, Evoca Invest հավելվածների (այսուհետ միասին` Կայք) միջոցով:
3. Խնդրում ենք ծանոթանալ սույն Գաղտնիության քաղաքականությանը՝ նախքան Ձեր անձնական տվյալները Բանկին տրամադրելը:
4. Օգտագործելով Կայքը և դրա միջոցով տրամադրելով Ձեր անձնական տվյալները Բանկին՝ Դուք հստակ, ազատ և տեղեկացված ձևով տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականության դրույթներին:
5. Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կազմակերպությունների կայքեր։ Եթե Դուք այդ հղումներով անցնում եք երրորդ անձանց կայքեր, Բանկը պատասխանատվություն չի կրում դրանց գաղտնիության քաղաքականության և տվյալների մշակման գործելաոճի համար: Այդ նպատակով մենք խորհուրդ ենք տալիս նախքան Ձեր անձնական տվյալների տրամադրումը, ծանոթանալ այդ կազմակերպությունների գաղտնիության քաղաքականությանը:
2. Տեղեկատվության հավաքագրում և օգտագործում
1. Բանկը հավաքագրում և մշակում է անձնական տվյալներ հետևյալ նպատակներով և ծավալով.
1.1. Ձեր կողմից անմիջականորեն տրամադրվող տվյալներ, մասնավորապես՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե և այլ տվյալներ, որոնք օգտագործվում են՝
- Ձեզ հետ կապ հաստատելու համար,
- Ձեր ինքնության հաստատման և նույնականացման համար,
- Ձեր հարցերին և խնդիրների արձագանքելու համար,
- Ձեզ ծառայություններ մատուցելու համար,
- Ձեզ ծառայության պայմանների փոփոխությունների և նոր ծառայությունների ներդրման մասին տեղեկացնելու համար,
- Ձեզ առաջարկներ ուղարկելու համար,
- Բանկի և Ձեր միջև կնքված պայմանագրով սահմանված պարտավորությունների իրագործման համար,
- Սպասարկման որակի բարելավման համար,
- Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման համար,
- Կայքի բարելավման համար,
- ՀՀ օրենսդրական այլ պահանջների ապահովման համար։
1.2. Ավտոմատացված եղանակով հավաքագրվող տվյալներ՝ IP հասցե, սարքի տեսակ, օպերացիոն համակարգ, զննարկչի (browser) տեսակ, կայքում անցկացրած ժամանակ և այլ տեխնիկական տվյալներ, որոնք օգտագործվում են Կայքի աշխատանքը բարելավելու, անվտանգությունն ապահովելու և վիճակագրական վերլուծություններ իրականացնելու համար։
- Ստացված տվյալները ենթակա չեն փոխանցման երրորդ անձանց առանց Ձեր համաձայնության, բայց դրանք կարող են օգտագործվել Բանկի ներսում ցանկացած կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր դեպքերի):
- Ստացված տվյալները կարող են օգտագործվել նաև՝ ՀՀ օրենսդրությամբ (մասնավորապես՝ փողերի լվացման դեմ պայքարի և Հարկային օրենսդրությամբ) Բանկի վրա դրված պարտականությունները կատարելու համար:
- Կայքի միջոցով ստացված անձնական տեղեկատվությունը կարող է համակցվել այն տեղեկատվության հետ, որը Դուք Բանկին տրամադրում եք այլ եղանակով (բանավոր կամ գրավոր)` Բանկ այցելելիս և/կամ փաստաթղթեր տրամադրելիս, Evoca Online, Evoca Touch, Evoca Invest համակարգերի միջոցով, Կոնտակտային կենտրոն զանգահարելիս և այլն:
- Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը պահպանվում է Բանկի կողից վարվող տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր նոր տվյալ ստանալու ժամանակ:
3. Տեղեկատվության հասանելիություն
1. Բանկը չի հրապարակում, վաճառում կամ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց Ձեր նախնական համաձայնության, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր դեպքերի (Օրինակ՝ իրավապահ մարմինների, դատարանների, ՀՀ կենտրոնական բանկի պահանջով),
2. Բանկի ներսում Ձեր տվյալներին հասանելիություն ունեն միայն այն աշխատակիցները, որոնց այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու և Ձեզ ծառայություններ մատուցելու համար:
3. Կայքի հոստինգ իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև՝ Բանկին կայքի շահագործման, տեխնիկական սպասարկման և գործունեության ապահովման հարցերում աջակցող այլ ծառայություններ մատուցող անձինք կարող են ստանալ և մշակել օգտատերերի անձնական տվյալներ միայն այն չափով, որքան անհրաժեշտ է իրենց ծառայությունների մատուցման համար։ Նշված անձինք համարվում են տվյալների մշակման գործընթացում ներգրավված երրորդ անձինք և պարտավորվում են պայմանագրային հիմունքներով ապահովել տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և օգտագործումը բացառապես սահմանված նպատակներով։ Բանկը պահանջում է այդ կազմակերպություններից կիրառել համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներ՝ տվյալների պաշտպանությունը ապահովելու համար՝ համաձայն գործող օրենսդրության և կնքված պայմանագրերի։
4. Ձեր վերաբերյալ ոչ անձնական տվյալները կարող են տրամադրվել երրորդ անձանց` մարքեթինգային, գովազդային և այլ կոմերցիոն նպատակներով:
4. Ընտրության հնարավորություն
1. Բանկը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալու տարբեր բնույթի տեղեկատվություն, որը կարող է ներառել տեղեկատվություն նոր պրոդուկտների և ծառայությունների, հատուկ առաջարկների մասին: Բանկի բոլոր նյութերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով։
2. Եթե չեք ցանկանում ստանալ նման տեղեկատվություն, կարող եք հրաժարվել` դիմելով Բանկին:
5. Առցանց հարցումներ
1. Կայքի միջոցով տրամադրված տվյալների հիման վրա Բանկը կարող է իրականացնել հարցումներ, որոնցում Ձեզ հարցեր են տրվելու Ձեր տարիքի, եկամտի, սեռի և այլ անձնական տվյալների վերաբերյալ:
2. Բանկին այդ տեղեկությունները անհրաժեշտ են հետևյալ նպատակներով.
2.1. ծառայություններ մատուցել,
2.2. հաճախորդների նախասիրությունները հաստատել,
2.3. բանկային պրոդուկտների և ծառայությունների որակը բարելավել:
3. Դուք կարող եք ցանկացած պահի ազատ հրաժարվել նման տեղեկատվություն տրամադրելուց:
6. Տեղեկատվության անվտանգության ապահովում
1. Բանկը կիրառում է ժամանակակից կազմակերպչական, տեխնիկական և ծրագրային անվտանգության միջոցառումներ՝ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար: Այս միջոցառումները ներառում են տվյալների գաղտնագրում (encryption), անվտանգ կապուղիներ (SSL/ firewalls) և այլ անվտանգության միջոցներ։
2. Այս միջոցներով Բանկը ապահովում է Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքից, կորստից, ոչնչացումից, փոփոխումից և բացահայտումից:
3. Ցանկացած տվյալ, որը Դուք մուտքագրում եք Կայքում, պաշտպանված է արդիական տեխնոլոգիաների միջոցով: Բանկը լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ է կիրառում՝ ապահովելու Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների անվտանգությունը:
7. Քուքիների (Cookies) քաղաքականություն
1. Կայքի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և Ձեր նախասիրություններին համապատասխանեցնելու նպատակով մենք օգտագործում ենք «քուքիներ» (cookies): Դրանք փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահպանվում են Ձեր սարքում:
2. Դուք կարող եք Ձեր զննարկչի (browser) կարգավորումների միջոցով արգելափակել քուքիների կիրառումը կամ ջնջել դրանք, սակայն այդ դեպքում Կայքի որոշ գործառույթներ կարող են հասանելի չլինել կամ սահմանափակ աշխատել:
8. Տեղեկատվության պահպանման ժամկետները
1. Բանկը պահպանում է Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն Քաղաքականությամբ սահմանված հաճախորդակենտրոն նպատակներին հասնելու համար, կամ որքանով դա պահանջվում է Բանկային, Հարկային և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենսդրությամբ (որպես կանոն՝ գործարար հարաբերությունների ավարտից հետո առնվազն 5 տարի):
9. Ձեր իրավունքները
1. Համաձայն ՀՀ օրենսդրության (ՀՀ Սահմանադրություն, Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենք, Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենք)՝ Դուք իրավունք ունեք.
- Տեղեկանալ, թե Ձեր որ տվյալներ են մշակվում Բանկի կողմից,
- Պահանջել ուղղել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ կամ թերի են,
- Պահանջել արգելափակել կամ ոչնչացնել (ջնջել) Ձեր տվյալները, եթե դրանց մշակումն այլևս անհրաժեշտ չէ, կամ եթե հետ եք կանչում Ձեր համաձայնությունը (բացառությամբ այն տվյալների, որոնց պահպանումը Բանկի համար պարտադիր է ՀՀ օրենսդրությամբ),
- Հրաժարվել մարքեթինգային կամ գովազդային հաղորդագրություններ ստանալուց՝ ցանկացած պահի դիմելով Բանկին կամ օգտագործելով նամակում առկա «Հրաժարվել» (Unsubscribe) հղումը։
10. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
1. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն Քաղաքականությունը։ Բոլոր նոր փոփոխությունները կհրապարակվեն Կայքի այս էջում այն ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ, իսկ էական փոփոխությունների դեպքում Բանկը կարող է ծանուցել Ձեզ նաև այլ կապի միջոցներով:
2. Քաղաքականության թարմացված տարբերակն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակվելու պահից 15 օր հետո, եթե հրապարակված տեղեկատվության մեջ այլ ժամկետ նշված չէ։
10. Հետադարձ կապ
1. Սույն Քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցերի, բողոքների կամ առաջարկների դեպքում կարող եք կապ հաստատել Բանկի հետ Կայքի «Հետադարձ կապ» բաժնի բոլոր հնարավոր կապուղիներով, Կոնտակտային կնտրոնի միջոցով կամ անմիջապես Բանկ այցելելով։