Ինչպե՞ս խուսափել ֆին․ հանցագործություններից
Ամեն ինչ սկսվում է մի պարզ ու բարի «Բարև Ձեզ»-ից, որից հետո դու տրամադրում ես քո անձնական և ֆինանսական տվյալները՝ դառնալով ֆին. հանցագործության զոհ:
Ինչպե՞ս ենք պաշտպանում Ձեր ֆինանսական անվտանգությունը
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է լինում Ձեր բանկային տվյալների և գործարքների հետ։ Ի՞նչ մեխանիզմներ են գործում, երբ որևէ կասկածելի ակտիվություն է նկատվում։ Evocabank-ում մենք ամեն ինչ անում ենք՝ ապահովելու Ձեր ֆինանսական անվտանգությունը։
Մեր առաքելությունն է պաշտպանել Ձեր հաշիվներն ու գումարները ֆինանսական հանցագործություններից, խարդախություններից և կասկածելի գործարքներից։ Եկեք պարզենք, թե ինչպես ենք դա իրականացնում:
1. Ինչպե՞ս ենք ճանաչում մեր հաճախորդներին (KYC)
Բանկի նպատակն է լիովին տեղեկացված լինել մեր հաճախորդների ինքնության, բիզնես գործունեության և ռիսկի մակարդակների մասին։
- Մենք ուսումնասիրում ենք հաճախորդի ինքնությունը և ֆինանսական գործունեությունը՝ հասկանալու ռիսկի մակարդակը,
- Բարձր ռիսկային հաճախորդների համար կիրառում ենք մանրակրկիտ ուսումնասիրություն և գնահատում,
- Յուրաքանչյուր հաճախորդի հետ համագործակցում ենք թափանցիկության հիմունքով։
Այս ամենն արվում է միայն մեկ նպատակով՝ Ձեր իսկ անվտանգության համար։
2. Ինչպե՞ս ենք պայքարում փողերի լվացման դեմ (AML)
Evocabank-ի համակարգերը երբեք «աչք չեն փակում»։ Մենք մշտապես հետևում ենք փողերի լվացման դեմ գործող բոլոր գործող օրենքներին և կանոնակարգերին և կիրառում միջոցներ՝ դրանք կանխելու նպատակով։
- Նորագույն տեխնոլոգիաների և տյալների վերլուծության գործիքների շնորհիվ՝ բացահայտում և կանխում ենք փողերի լվացման հետ կապ ունեցող ցանկացած գործունեություն,
- Կասկածելի գործարքների մասին հաշվետվության փոխանցում համապատասխան տեղական և միջազգային մարմիններին։
3. Կարո՞ղ են ահաբեկչական կազմակերպությունները օգտվել մեր ծառայություններից
Ո՛չ։ Մենք խստորեն հետևում ենք ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (ԱՖՊ) բոլոր կանոնակարգերին։
- Երաշխավորում ենք, որ ոչ մի ծառայություն կամ պրոդուկտ չի առաջարկվի այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք կապված են ահաբեկչական կազմակերպությունների կամ նման գործողությունների հետ,
- Հաճախորդների պարբերական ուսումնասիրություն՝ բացահայտելու ահաբեկչական ցուցակների, ՄԱԿ-ի պատժամիջոցների կամ այլ մարմինների ցուցակների հետ համընկման դեպքերը և համապատասխան գործողությունների ձեռնարկում։
4. Ինչո՞ւ վստահել մեզ
Evocabank-ը երաշխավորում է լիարժեք համապատասխանությունը պատժամիջոցների բոլոր կանոններին և կանոնակարգերին, որոնք ուժի մեջ են դրվել՝
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից,
- ԱՄՆ-ի գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կողմից,
- Եվրոհանձնաժողովի կողմից,
- Միացյալ Թագավորության Նորին Մեծության գանձապետարանի կողմից,
- ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կողմից։
5. Ինչպե՞ս ենք վերահսկում խարդախությունները
Մեր հաճախորդներին խարդախության դեպքերից պաշտպանելու նպատակով Բանկն իրականացնում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝
- Աշխատակիցների վերապատրաստում․ Բանկը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ և տեղեկատվական միջոցառումներ աշխատակիցների համար՝ ապահովելով նրանց գիտելիքների շարունակական թարմացումը,
- Հաճախորդներին կրթում. մենք նախապես իրազեկում և կրթում ենք մեր հաճախորդներին խարդախությունների, ինչպես օրինակ՝ ֆիշինգի ու այլ զեղծարարությունների մասին տեղեկություն տրամադրելով և ուղղորդելով՝ ինչպես բացահայտել և հայտնել կասկածելի գործունեություների մասին,
- Բազմագործոն հավաստագրում (MFA). մենք պահանջում ենք հաճախորդների ինքնության ստուգում կապի բազմաթիվ ուղիներով (օր.՝ էլ-փոստ, կարճ հաղորդագրություն, դեմքի կամ մատնահետքի կենսաչափական ճանաչում)՝ նախքան իրենց հաշիվներ մուտք գործելը,
- 3D Secure տեխնոլոգիա. մեզ մոտ գործում է 3D Secure տեխնոլոգիա, որի միջոցով վճարման գործընթացում ապահովվում է հաճախորդների ինքնության ստուգումը՝ նվազեցնելով չարտոնված գործարքների հավանականությունը,
- Անվտանգ վճարային դարպասներ. բոլոր վճարումները մշակվում են ծածկագրված, հավաստագրված վճարային դարպասների միջոցով՝ ապահովելով գաղտնի տվյալների պաշտպանությունը գործարքների կատարման ընթացքում,
- Կանոնակարգող մարմինների հետ համագործակցություն․ մենք սերտորեն համագործակցում ենք կանոնակարգող և իրավապահ մարմինների, ինչպես նաև ոլորտային խմբերի հետ՝ նպատակ ունենալով զարգացող ֆինանսական մարտահրավերներին պատրաստ լինելը,
- Գլոբալ չափորոշիչների հետ համապատասխանություն․ մեզ համար առաջնահերթություն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում համապատասխանել գլոբալ չափորոշիչներին, որն իր մեջ ներառում է համապատասխանություն ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի չափորոշիչներին, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լոկալ և միջազգային ֆինանսական կանոնակարգերին ու օրենքներին և լավագույն աշխատանքային նորմերին, որոնք ընդունվել են այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է, օրինակ՝ Wolfsberg Group-ը։
Կապ մեզ հետ
Evocabank-ում Ձեր անվտանգությունը միշտ առաջին տեղում է։ Եթե որևէ կասկածելի ակտիվություն եք նկատում, անմիջապես տեղեկացրեք մեզ։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել +374 10 605555 հեռախոսահամարով, գրելով օնլայն կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Մեր թիմը և ֆինանսական գործիքները պատրաստ են ցանկացած մարտահրավերի։