Evoca խնայողական հաշիվ

Ստացիր եկամուտ՝ պարզապես գումարդ պահելով խնայողական հաշվիդ վրա։
Evoca խնայողական հաշիվ

Գումարդ ավելանա՞, թե՞ միշտ հասանելի մնա։ Այլևս պետք չէ ընտրել։ Evoca խնայողական հաշվի միջոցով կարող ես միաժամանակ և՛ խնայել, և՛ ավելացնել գումարդ, և՛ անհրաժեշտ պահին ունենալ դրա հասանելիությունը։
Պահիր գումարդ Evoca խնայողական հաշվին և ստացիր մինչև 5.09% տարեկան տոկոսային եկամտաբերություն։ Իսկ երբ գումարդ անհրաժեշտ լինի, պարզապես փոխանցիր այն Evocabank-ում գործող քո մեկ այլ հաշվին։

Ինչո՞ւ Evoca խնայողական հաշիվ

Գումարի աճ
Հաշվիդ դրական մնացորդի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են ամեն օր։

Միշտ հասանելիություն
Այս պահին հարկավո՞ր է գումարդ։ Փոխանցիր այն Evocabank-ում գործող քո այլ հաշվին և օգտագործիր։

Ոչ մի սահմանափակում
Այսօր՝ մի փոքր քիչ, հաջորդ ամիս՝ ավելի շատ։ Չկա պարտադիր ժամկետ կամ համալրման նվազագույն գումար։

Նախընտրելի արժույթ
Բացիր խնայողական հաշիվ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։

Ինչո՞ւ սկսել գումար կուտակել հենց այսօր։

Քանի որ

  • Հաշվի բացումն ու սպասարկումն անվճար են,
  • Բացման և համալրման նվազագույն գումար չկա,
  • Գործարքի նվազագույն չափ չկա․
  • Խնայելու պարտադիր ժամկետ չկա,
  • Հաշիվը կարող ես համալրել ցանկացած պահի՝ Evocabank-ում գործող քո այլ հաշվից։


Ստացիր մինչև 5.09% տարեկան տոկոսային եկամտաբերություն

  • Եկամտաբերությունը կախված է հաշվիդ մնացորդից և ընտրված արժույթից։
  • Եթե օրվա վերջում հաշվիդ մնացորդը համապատասխանում է տվյալ արժույթի համար սահմանված նվազագույն շեմին, այդ օրվա համար հաշվարկվում է տոկոսագումար։ Նվազագույն շեմերին և այլ պայմաններին կարող ես ծանոթանալ այստեղ: 
  • Տոկոսները հաշվարկվում են ամեն օր, իսկ կուտակված տոկոսագումարը փոխանցվում է հաշվիդ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ հաջորդ ամսվա 1-ին օրը։

 

Մեր և Ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և Ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ