EvocaTouch-ը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
EvocaTouch-ից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը App Store-ից կամ Play Store-ից անվճար ներբեռնել hավելվածը: EvocaOnline օգտատերերը կարող են անմիջապես օգտվել հավելվածից, իսկ նոր օգտատերերը պետք է մոտենան մեր գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և ակտիվացնեն ծառայությունը:
Հավելվածի միջոցով դուք կարող եք՝
- Դիտել`
- Ձեր բանկային հաշիվների մնացորդներն ու գործառնությունները,
- հաշիվների, վճարային քարտերի, վարկերի, ավանդների քաղվածքները,
- վճարային քարտերի օնլայն մնացորդները,
- վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը,
- ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը,
- արտարժույթի փոխարժեքները:
- Կատարել գործարքներ՝
- փոխանցումներ՝ միջազգային և Հայաստանի տարածքում (նաև խմբային),
- արտարժույթի փոխանակումներ,
- վարկի մարումներ,
- ավանդի բացում և համալրումներ,
- կոմունալ վճարումներ (նաև խմբային),
- բյուջետային փոխանցումներ,
- գույքահարկի վճարումներ,
- կանխիկացումներ,
- փաստաթղթերի չեղարկում:
- Ներկայացնել հայտեր՝
- Ավանդի և հաշվի բացման,
- Կանխիկացման,
- Տրանսֆեր քարտերով փոխանցման համակարգերի սպասարկման,
- Վճարային քարտի պատվիրման, Վճարային քարտի վերաթողարկման,
- Վճարային քարտի բլոկավորման և ապաբլոկավորում,
- Տեղեկանքի (հաշվի մնացորդի վերաբերյալ),
- SMS ծառայության կարգաբերումներման:
- Ինչպես նաև՝
- ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ՝ կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն),
- ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից,
- ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ):
Ուշադրություն
- EvocaTouch հավելվածով գործարքներ կատարելիս գործում է միջնորդավճարների շահավետ զեղչային համակարգ:
- Ծանոթացեք մեր Evoca Online ավանդատեսակին, որի ներդրման պարագայում գործում են ավելի բարձր տոկոսադրույքներ (մեր կողմից առաջարկվող այլ ավանդատեսակների համեմատ):
- Մեր և ձեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, որը հրապարակային առաջարկ (օֆերտա) է և ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ հեռակառավարման համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Անվտանգությունը
- EvocaTouch հավելվածն առավել անվտանգ դարձնելու նպատակով ձեզ առաջարկում ենք ներբեռնել EvocaToken անվտանգության հավելվածը:
- EvocaToken հավելվածը ներբեռնում եք ձեր՝ iOS կամ Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնի կամ պլանշետի մեջ: Այն կիրառվում է համակարգ մուտք գործելու անվտանգության համապատասխան գաղտնանիշերի գեներացման համար:
Ակտիվացման կարգը
- Հավելվածը մեր հաճախորդներին տրամադրում ենք «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Մեր և ձեր միջև բանկային ծառայությունների մատուցման որևէ պայմանագիր կնքելու դեպքում (հաշիվների բացում, վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում և այլն), հավելվածն ակտիվանում է ավտոմատ կերպով՝ «Միայն դիտելու» հնարավորությամբ: Համակարգեր մուտք գործելու տվյալները (Login, Password) առկա են ծառայությունների մատուցման պայմանագրերում: Պայմանագրերում առկա է նաև QR կոդի տեսքով հղում՝ EvocaTouch հավելվածը App Store-ից կամ Play-Store-ից ներբեռնելու համար:
- Ցանկության դեպքում կարող եք ակտիվացնել հավելվածը՝ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:
- Եթե արդեն օգտվում եք մեր ծառայություններից, ապա կարող եք դիմել մեզ և ակտիվացնել հավելվածը՝ «Միայն դիտելու» կամ «Դիտելու և գործարքներ կատարելու» հնարավորությամբ:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ
Հայաստանի իրականության մեջ բացառիկ հրաշք բանկ։ Միայն այս հնարավորությունը ընձեռելով երիտասարդ ընտանիքներին ՝ նման ցածր տոկոսով բնակարան ձեռք բերել, արժանի է մեծ հարգանքի։ Շնորհակալ ենք, որ Դուք կաք: