Ֆին. հաշտարար

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրն է ՀՀ կենտրոնական բանկը: Հաշտարարի գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:

Հաշտարարի ծառայություններն անվճար են:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նպատակներն են`

  • ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը,
  • Սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը,
  • ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ`

Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռ.` +374 60 70-11-11
Ֆաքս` +374 10 58-24-21

էլ. հասցե` [email protected],
Պաշտոնական կայք՝ www.fsm.am:

Աշխատանքային ժամեր`
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը աշխատում է ամեն օր ժամը 09:00 - 18:00 (ընդմիջման ժամ` 13:00-ից 14:00), բացի հանգստյան և տոն օրերից: