Միջնորդավճարների սակագները և դրույքները

Խնայողական հաշիվ

Հաճախորդների խումբ

Բանկի՝ ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներ, որոնք Բանկում ունեն առնվազն մեկ այլ գործող բանկային հաշիվ:

Բացման արժույթ[1]

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Հաշվի դրական մնացորդի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքները[2]

ՀՀ դրամ

Հաշվի՝ տոկոսների հաշվարկման ենթակա մնացորդ

Տարեկան անվանական տոկոսադրույք

Տարեկան տոկոսային եկամտաբերություն

50,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ ներառյալ

3%

3.03%

1,000,000 ՀՀ դրամը գերազանցող՝ մինչև 3,000,000 ՀՀ դրամ ներառյալ

4%

4.06%

3,000,000 ՀՀ դրամը գերազանցող՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ ներառյալ

5%

5.09%

ԱՄՆ դոլար

100 ԱՄՆ դոլարից մինչև 3,000 ԱՄՆ դոլար ներառյալ

0.5%

0.50%

3,000 ԱՄՆ դոլարը գերազանցող՝ մինչև 10,000 ԱՄՆ դոլար ներառյալ

0.75%

0.75%

10,000 ԱՄՆ դոլարը գերազանցող՝ մինչև 40,000 ԱՄՆ դոլար ներառյալ

1%

1.00%

Եվրո

100 եվրոյից մինչև 40,000 եվրո ներառյալ

0.2%

0.20%

Տոկոսների հաշվարկման ձևը

  • Տվյալ օրվա համար կիրառվող տարեկան անվանական տոկոսադրույքը որոշվում է խնայողական հաշվի՝ օրվա վերջի մնացորդի չափով՝ համաձայն սահմանված տոկոսադրույքային միջակայքների։
  • Տվյալ մնացորդի չափով որոշված տոկոսադրույքը կիրառվում է հաշվի ամբողջ՝ տոկոսների հաշվարկման ենթակա գումարի նկատմամբ, այլ ոչ թե մնացորդի առանձին մասերի նկատմամբ՝ տարբեր տոկոսադրույքներով։
  • Եթե հաշվի մնացորդը գերազանցում է տվյալ արժույթի համար տոկոսների հաշվարկման համար սահմանված առավելագույն սահմանաչափը, ապա այդ սահմանաչափի շրջանակում գտնվող գումարի նկատմամբ կիրառվում է տվյալ արժույթի համար սահմանված առավելագույն տարեկան անվանական տոկոսադրույքը, իսկ սահմանաչափը գերազանցող մասի նկատմամբ՝ 0% տարեկան անվանական տոկոսադրույք։
  • Եթե տվյալ օրվա վերջի դրությամբ խնայողական հաշվի մնացորդը փոքր է համապատասխանաբար 50,000 ՀՀ դրամից, 100 ԱՄՆ դոլարից կամ 100 եվրոյից, տվյալ օրվա համար հաշվի մնացորդի նկատմամբ կիրառվում է 0% տարեկան անվանական տոկոսադրույք:
  • Նույն արժույթով մեկից ավելի խնայողական հաշիվ ունենալու դեպքում յուրաքանչյուր խնայողական հաշվի համար կիրառվող տարեկան անվանական տոկոսադրույքը որոշվում է առանձին՝ տվյալ հաշվի օրվա վերջի մնացորդի չափով՝ առանց նույն արժույթով այլ խնայողական հաշիվների մնացորդները գումարելու։
  • Տոկոսների հաշվարկն իրականացվում է օրական կտրվածքով՝ յուրաքանչյուր օրվա տոկոսադրույքը հաշվարկելով տարեկան անվանական տոկոսադրույքի 1/365 հարաբերակցությամբ, իսկ նահանջ տարվա համար՝ 1/366 հարաբերակցությամբ։
  • Բանկն իրավունք ունի միակողմանի փոփոխել սույն պայմաններով սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքները՝ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն 15 օր առաջ հաճախորդի հետ համաձայնեցված հաղորդակցման եղանակով տեղեկացնելով հաճախորդին։

Տոկոսների վճարումը

  • Հաշվարկված տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 1-ին օրը՝ հաշվի արժույթով, անկախ նախորդող եռամսյակում տվյալ խնայողական հաշիվը փակելու հանգամանքից:
  • Տոկոսագումարները վճարվում են անկանխիկ եղանակով՝ հաշվեգրվելով համապատասխան խնայողական հաշվին։
  • Եթե խնայողական հաշիվը չի փակվել մինչև համապատասխան եռամսյակի ավարտը, տվյալ եռամսյակի ընթացքում այն օրերի համար հաշվարկված տոկոսագումարները, որոնց ընթացքում հաշվի մնացորդը համապատասխանել է տոկոսների հաշվարկման համար սահմանված պահանջներին, ենթակա են վճարման՝ անկախ այդ օրերի քանակից։

Հաշվի բացման միանվագ վճար[3]

Անվճար

Խնայողական հաշվից փոխանցումներ Էվոկաբանկ ԲԲԸ-ում իր այլ հաշիվներին

Անվճար

Հաշվի բացման/համալրման նվազագույն գումար

Չի սահմանվում

Հաշվով գործարքների նվազագույն չափ

Չի սահմանվում

Հաշվի փակում 

Անվճար

Հաշվի չնվազող մնացորդ

Չի սահմանվում

Քաղվածքների և տեղեկանքների տրամադրում

Համաձայն Բանկի Սակագների և դրույքների 

Հաշվով հնարավոր գործառնությունների տեսակներ և սահմանափակումներ

Հաշվի համալրում

Անկանխիկ՝ փոխանցում միայն Էվոկաբանկ ԲԲԸ-ում գործող իր այլ բանկային հաշիվներից

Հաշվից ելքագրում

Անկանխիկ՝ փոխանցում միայն դեպի Էվոկաբանկ ԲԲԸ-ում գործող իր այլ բանկային հաշիվներին

 

[1] Նույն արժույթով կարող է բացվել առավելագույնը 4 հաշիվ

[2] Տոկոսային եկամուտը ենթակա է եկամտային հարկման՝ ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով՝ 10% դրույքաչափով։

[3] Հաշիվները բացվում են բացառապես հեռակառավարման համակարգերի միջոցով