EvocaTEENZ

EvocaTEENZ-ը Evocabank-ի նոր հավելվածն է՝ նախատեսված 8-14 տարեկանների համար։ Սա պարզապես բանկային հավելված չէ։ Այն չափազանց զվարճալի է, հեշտ է օգտվել և սովորել ամեն ինչ փողի մասին հետաքրքիր հոլովակների միջոցով։

🚲 Տիգրան, 13 տ՝ «Ծննդյանս օրվա կապակցությամբ ընկերներս գումար ուղարկեցին EvocaSHARE-ով։ Փոխանցեցի ավանդիս ու հիմա հավաքում եմ հեծանիվի համար»։

📱 Մարիամ, 9 տ՝ «Հեռախոսս լիցքավորում եմ ինքնուրույն՝ առանց ծնողներիս օգնության։ Ունեմ իմ հաշիվը, իմ անունով»։

Բարև, երիտասարդ «ֆինանսագետ»:
Իսկ դու գիտե՞ս, որ հնարավոր է սովորել ֆինանսների մասին, խնայել երազանքներիդ համար, ունենալ քո բանկային հաշիվն ու անգամ սեփական ավանդը։

Ինչ հնարավորություններ է առաջարկում EvocaTEENZ-ը՝

  • Հաշվի բացում երեխայի անունով,
  • EvocaSHARE-ի միջոցով ստանալ և կատարել փոխանցումներ ընկերներին,
  • Փոխանցումներ՝ քարտին, հաշիվների միջև կամ այլ բանկային հաշիվներին,
  • Հեռախոսահամարի լիցքավորում,
  • Ավանդի ներդնում մինչև 365 օր ժամկետով,
  • Արտարժույթի փոխանակում։

Շուտով հնարավոր կլինի՝

  • Թվային քարտի պատվիրում,
  • Քարտի կցագրում Apple Pay/Google Pay-ին,
  • Խնայողական հաշվի բացում,
  • Money Request ֆունկցիա ծնողից,
  • Գումարի կանխիկացում՝ միայն ծնողի հաստատմամբ:

Ինչպես է աշխատում ծնողի վերահսկումը

Յուրաքանչյուր գործարք, որը սկսում է երեխան, ծնողը տեսնում է իր EvocaTOUCH հավելվածի «Պատմություն» բաժնում։ Նույն բաժնում ծնողը կարող է հաստատել կամ մերժել այդ գործարքը։ Շուտով EvocaTOUCH հավելվածում ավելանալու է նաև ծնողների համար նախատեսված EvocaTEENZ հատուկ բաժին, որտեղ նրանք կտեսնեն իրենց երեխայի բոլոր բանկային պրոդուկտները (հաշիվ, քարտ, ավանդ և այլն) և կարող են կառավարել դրանք։

 Ինչպես գրանցվել

Այս պահին գրանցումն իրականացվում է Evocabank-ի մասնաճյուղերում։ Իսկ շատ շուտով ծնողներն ընդամենը մի քանի հպումով կկարողանան գրանցել իրենց երեխաներին անմիջապես իրենց EvocaTOUCH հավելվածից՝ առանց Բանկ այցելելու անհրաժեշտության։

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`