EvocaLab
- Ավարտական կուրսի ուսանո՞ղ ես և փնտրու՞մ ես աշխատանք,
- Պատրա՞ստ ես ձեռք բերել բանկային ոլորտի պրակտիկ գիտելիքներ և փորձ,
- Ակտի՞վ ես, ստեղծագո՞րծ և մոտիվացվա՞ծ,
Ապա EvocaLab 11-ը հենց Քե՛զ համար է!
Միացի՛ր ծրագրին և ստացի՛ր
- աշխատանքի հնարավորություն ՀՀ լավագույն թվային բանկում,
- աշխատանքային պրակտիկ հմտություններ և կարողություններ,
- գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
- Evoca -ի երիտասարդ մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն՝ ստեղծելով ամուր կապեր կարիերայի զարգացման համար:
EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:
EvocaLab 11
Անհրաժեշտ պահանջներ.
- լինել առնվազն չորրորդ կուրսի ուսանող կամ նորավարտ,
- ունենալ բարձր առաջադիմություն,
- մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 4 ժամ,
- սովորելու և նոր հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,
- նախաձեռնողականություն,
- վերլուծական ճկուն միտք,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) [email protected] էլ. հասցեին` վերնագրում նշելով «EvocaLab 11»: Նաև ուղարկիր լուսանկարդ, պատմիր, թե ինչ նպատակներ ունես և ինչու ես ցանկանում մասնակցել ծրագրին։
Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն մրցույթային 2 փուլերի, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ծրագրում:
Դիմումների վերջնաժամկետ - 16.03.2023
Ծրագրի մեկնարկ – 20.03.2023
Մասնակցության փուլեր
Անհրաժեշտ է լրացնել ներքոնշյալ հայտը կամ [email protected] էլ. հասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրական` նկարով:
Դիմորդներն անցնում են թեստավորում, որն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլը գրավոր թեստ է ընդհանուր զարգացվածության վերաբերյալ` ստուգում է hard skills: Բավարար արդյունքներ ունենալու դեպքում թեկնածուն տեղափոխվում է երկրորդ փուլ, որը թիմային առաջադրանք է և հարցազրույց:
Թեստավորման ավարտին ունենալով 75% և ավել արդյունք, դիմորդն ընդգրկվում է ծրագրի մասնակիցների շարքում: Ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական հատվածներից: Առաջին հատվածում EvocaTeam-ի փորձառու մասնագետները կիսում են իրենց գիտելիքներն ու հմտությունները` ներկայացնելով պրեզենտացիաներ, կատարելով թիմային աշխատանքներ և կիրառելով ուսուցման տարբեր մեթոդներ: Դասընթացների ավարտից հետո սկսվում է գործնական հատվածը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում կիրառել ձեռք բերված գիտելիքները` ընդգրկվելով պրակտիկ աշխատանքներում:
Ուսումնական հատվածի ավարտից հետո իրականացվում է ծրագրի փակում` ամփոփիչ թեստավորում և հավաստագրերի տրամադրում: Լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները ստանում են աշխատանքի հնարավորություն Evocabank-ում: