EvocaLab

Ակտի՞վ ես, ստեղծագո՞րծ և մոտիվացվա՞ծ
  • Ավարտական կուրսի ուսանո՞ղ ես և փնտրու՞մ ես աշխատանք,
  • Պատրա՞ստ ես ձեռք բերել բանկային ոլորտի պրակտիկ գիտելիքներ և փորձ,
  • Ակտի՞վ ես, ստեղծագո՞րծ և մոտիվացվա՞ծ,

Ապա EvocaLab 11-ը հենց Քե՛զ համար է!
Միացի՛ր ծրագրին և ստացի՛ր

  • աշխատանքի հնարավորություն ՀՀ լավագույն թվային բանկում,
  • աշխատանքային պրակտիկ հմտություններ և կարողություններ,
  • գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
  • Evoca -ի երիտասարդ մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն՝ ստեղծելով ամուր կապեր կարիերայի զարգացման համար:

EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որն ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում. այն է երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում: 

EvocaLab 11
Անհրաժեշտ պահանջներ.

  • լինել առնվազն չորրորդ կուրսի ուսանող կամ նորավարտ,
  • ունենալ բարձր առաջադիմություն,
  • մասնակցություն ծրագրին օրական նվազագույնը 4 ժամ,
  • սովորելու և նոր հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն,
  • նախաձեռնողականություն,
  • վերլուծական ճկուն միտք,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ, 
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու համար ուղարկիր ինքնակենսագրականդ (CV) [email protected] էլ. հասցեին` վերնագրում նշելով «EvocaLab 11»: Նաև ուղարկիր լուսանկարդ, պատմիր, թե ինչ նպատակներ ունես և ինչու ես ցանկանում մասնակցել ծրագրին։

Համապատասխան թեկնածուները կհրավիրվեն մրցույթային 2 փուլերի, իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կընդգրկվեն ծրագրում:


Դիմումների վերջնաժամկետ - 16.03.2023

Ծրագրի մեկնարկ – 20.03.2023

Մասնակցության փուլեր