Ընդհանուր տեղեկատվություն

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:

Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:

Ընդհանուր

Մեր տեսլականը

  • Լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունը

Նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ մատուցել Ֆինանսական ծառայությունները պարզ, արագ և հարմարավետ եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով: 

Մենք մշտապես կատարելագործում ենք մեր ծառայությունները՝ դարձնելով մարդկանց կյանքն ավելի հարմարավետ:

Բանկի պատմությունը

  1. 2023

    Evocabank-ը թողարկել է նոր, գերժամանակակից EvocaTOUCH 2 և EvocaINVEST հավելվածները։ Գործընկերներին է ներկայացրել Evoca Digital քարտը, Action օնլայն վարկը, Էլեկտրոնային ստորագրության e-Sign համակարգը։

  2. 2022

    Evoca-ն համալրել է կանոնադրական կապիտալը 3 մլրդ դրամով: Թողարկել է պարտատոմսեր։ Ներկայացրել է Visa Vision քարտը։ ՀայՓոստի հետ սկսել է համագործակցություն՝ հարմարավետ և հասանելի ֆինտեխ ծառայությունների գծով։ Գործարկել է Evoca mobile POS-ը։

  3. 2021

    Evoca-ի նոր, կրեատիվ լուծումներով կայքը Awwwards թիմի կողմից արժանացել է 2 մրցանակի: Բանկը ներկայացրել է իր Evoca Gift Card-ը: Բանկը 2 փուլով թողարկել է պարտատոմսեր, այդ թվում՝ online տարբերակով:

  4. 2020

    Evocabank-ը յուրահատուկ կերպով նշեց իր 3 և Բանկի հիմնադրման 30-ամյակը՝ առաջին անգամ Հայաստանում կազմակերպելով լուսային դրոն շոու: 300 դրոն միաժամանակ լուսավորեցին Երևանի երկինքը՝ շնորհավորելով Evocabank-ի տարեդարձը:

  5. 2019

    Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ: Ներկայացվել է Visa Infinite քարտը: Բանկը դարձել է Եվրատեսիլ 2019-ի հեռարձակման գլխավոր հովանավոր։

  6. 2018

    Evocabank-ը երկրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում: Ներկայացվել են ArCa-MIR և Shopping Card քարտերը:

  7. 2017

    Բանկը վերանվանվել է Evocabank-ի՝ փոխելով իր ռազմավարությունը և բիզնես մոդելը՝ անցնելով mobile-first ֆորմատի: Անդամակցել է VISA վճարային համակարգին: Ներկայացրել է SingleTOUCH օնլայն վարկատեսակը:

  8. 2016

    Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը գերազանցել է ԿԲ սահմանած 30 մլրդ. ՀՀ դրամ նվազագույն պահանջը: Բանկը փոխեց իր կազմակերպաիրավական ձևը՝ վերակազմավորվելով ՍՊԸ-ից ՓԲԸ-ի:

  9. 2015

    Ներդրվել է Prometey Mobile բջջային հավելվածը և իրականացվել է հավելվածի՝ Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ գովազդային արշավը, որի շրջանակներում թողարկվել է հատուկ բրենդավորված քարտ: Գործարկվել է Prometey Token անվտանգության բջջային հավելվածն App Store-ում և Play Store-ում:

  10. 2012

    Միացել է "UNIStream" դրամական փոխանցումների համակարգին: "Global Finance" ամսագիրը, երկրորդ տարին անդընդմեջ, Բանկին ճանաչել է որպես աշխարհի լավագույն ենթապահառու բանկերից մեկը և 2012թ. «Լավագույն ենթապահառու բանկը» Հայաստանում:

  11. 2008

    Առաջին անգամ Հայաստանում` Բանկը թողարկել և Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել սեփական ոչ փաստաթղթային առանց ապահովվածության պարտատոմսեր:

  12. 2006

    Ստացել է «MasterCard Europe» վճարային համակարգի աֆիլիատ անդամի կարգավիճակ: Սկսել է թողարկել «Maestro», «MasterCard Standard», «MasterCard Gold», «MasterCard Business» տիպի պլաստիկ քարտեր:

  13. 2005

    Դարձել է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր և «ԱրՔա» վճարային համակարգի լիիրավ անդամ:

  14. 2000

    Անդամակցել է S.W.I.F.T. միջազգային փոխանցումների համակարգին:

  15. 1993

    Լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` թիվ 27 ընդհանուր արտոնագրով:

  16. 1990

    Բանկը հիմնադրվել է 1990թ. և մինչև 2017թ. գործել է Պրոմեթևս և Պրոմեթեյ Բանկ անուններով:

Հիմնական արժեքները և սկզբունքները

  • Ազնվություն Մենք ազնիվ ենք գործում բոլոր հարաբերություններում:
  • Նորարարություն Մենք շարունակաբար ներդնում և կիրառում ենք նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները:
  • Հուսալիություն Մենք կայուն ենք և հուսալի թե' հաճախորդների, և թե' գործընկերների համար:
  • Թափանցիկություն Մենք բաց ենք և թափանցիկ հանրության առջև, միաժամանակ փակ՝ հաճախորդի բանկային և առևտրային գաղտնիքի պահպանման հարցում:
  • Հաճախորդների վստահություն Հաճախորդները մեր գործունեության կենտրոնում են. մենք գնահատում և ամուր ենք պահում հաճախորդների վստահությունը:
  • Հարմարավետություն Մենք ձգտում ենք բարելավել հաճախորդների կենսակերպը՝ դարձնելով այն առավել հարմարավետ:
  • Գործարար հեղինակություն Բարի համբավը մեր ամենաթանկ և անփոխարինելի ակտիվն է:
  • Թիմային ոգի Մենք համախմբել ենք լավագույն թիմը՝ մեր հաճախորդներին լավագույն սպասարկում ապահովելու համար:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Բանկը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին հետևյալ ոլորտներում`

  • Նորագույն տեխնոլոգիաների զարգացում, նորարար նախաձեռնություններ, startup-եր,
  • Երիտասարդության կրթական, գիտական և մշակութային նախաձեռնություններ,
  • Հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններ,
  • Հասարակության առավել խոցելի խմբեր, մասնավորապես՝ ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ: