Վերադառնալ
CSR

5 մլն դրամ նվիրաբերություն Family Care հիմնադրամին

Գումարն ուղղվելու է Գյումրու խեցեգործության դպրոց-արհեստանոցի թվայնացմանը։

08.12.2023
5 մլն դրամ նվիրաբերություն Family Care հիմնադրամին

Evocabank-ն, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, իրականացրել է նոր նվիրաբերություն․ այս անգամ Բանկը փոխանցել է 5 մլն դրամ Family Care հիմնադրամին: Գումարն ուղղվելու է իտալացի Անտոնիո Մոնտատոյի կողմից Գյումրիում հիմնադրված խեցեգործության դպրոց-արհեստանոցում թվայնացման նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը։

Family Care հիմնադրամի մասին

Family Care հիմնադրամը գեղարվեստական ​​ձեռագործության կենտրոն է, որը գտնվում է Գյումրիում։ Այն հիմնադրել է Անտոնիո Մոնտալտոն, ով ծագումով Պալերմոյից է և Հայաստան է տեղափոխվել 1989թ-ին: Նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված հայկական արհեստագործական ավանդույթների պահպանմանը։ Գյումրիում նրա աշխատանքները կարելի է տեսնել քաղաքով մեկ՝ ռեստորաններում, թանգարաններում, սրճարաններում։ Family Care ստուդիայում տեղացի երիտասարդ արհեստավորները կարող են սովորել խեցեգործություն և զարգացնել իրենց հմտությունները։

Evocabank-ը շարունակում է աջակցություն ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին` նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում: Սա մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։