Մեր բաժնետերերն են`
- ՀՀ քաղաքացի, Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Ռուդիկի Գևորկյանը հանդիսանում է Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցը և տիրապետում է մեր հասարակ անվանական բաժնետոմսերի 96.53%-ին, ինչպես նաև՝ 2016թ. թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ին, 2020թ. թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 99.21% -ին և 2022թ. թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ին:
- Մեր հասարակ անվանական բաժնետոմսերի 3.47%-ի տիրապետող են հանդիսանում թվով 12 ֆիզիկական անձ` բոլորը ՀՀ քաղաքացի:
- Նշում. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի իմաստով մեր անուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում՝ Վազգեն Սիմոնի Գևորկյանը:
Ուշադրություն.
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի յուրաքանչյուր բաժնետեր, համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի, իրավունք ունի ստանալու մեր վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները:
- Վերոնշյալ տեղեկությունները տրամադրում ենք ԱՆՎՃԱՐ՝ բաժնետիրոջ գրավոր դիմումը ստանալուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն՝ մեր Գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ փոստով՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Հանրապետության 44/2 հասցեով:
- Շահութաբաժինների բաշխումը կատարվում է ՀՀ օրենսդրական ակտերի համաձայն և Բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն մեր կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ
- 2011թ. մարտին՝ Կենտրոնական բանկի համապատասխան գրանցումից հետո, Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 7.2 մլրդ դրամով՝ կազմելով 14 մլրդ 400 մլն դրամ: Կապիտալը համալրել են «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ն՝ 7,196,400 հազ. դրամով, և Վազգեն Սիմոնի Գևորկյանը` 3,240 հազ. դրամով:
- Մեր մասնակիցների 08.07.2016թ. արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ՝ Բանկը սահմանափակ պատասխանատվության ընկերությունից վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության և մեր փաստացի համալրված կանոնադրական կապիտալը (14 մլրդ 400 մլն դրամ) բաժանվել է 144,000 հատ հասարակ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 100,000 դրամ անվանական արժեքով:
- 2016թ. հոկտեմբերին Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ. 550 մլն. դրամով և կազմել 17 մլրդ. 950 մլն. դրամ: Մենք տեղաբաշխել ենք 100,000 դրամ անվանական արժեքով 35,500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ամբողջությամբ ձեռք է բերել «Պրոմեթեյ-Սիթի»-ն:
- 2020թ. Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2 մլրդ. 50 մլն. դրամով և կազմել 20 մլրդ. դրամ: Այդ թվում մենք տեղաբաշխել ենք նաև 29.05.2020թ. թողարկման 100,000 դրամ անվանական արժեքով 14,500 հատ արտոնյալ բաժնետոմս, որոնք ձեռք է բերել՝ «Պրոմեթեյ-Սիթի»-ն 29,69 % չափով իսկ 70,31 %-ը թվով 3 ֆիզիկական անձ:
- 2020թ. նոյեմբերին կատարվել է մեր ուղղակի նշանակալից բաժնետիրոջ փոփոխություն, «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ին պատկանող բաժնետոմսերը (հասարակ անվանական և արտոնյալ) ամբողջ ծավալով փոխանցվել են ՀՀ քաղաքացի, Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Ռուդիկի Գևորկյանին:
- 2022թ. ՀՀ քաղաքացի, Շվեյցարիայի ռեզիդենտ Մարետա Ռուդիկի Գևորկյանի կողմից Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3 մլրդ. դրամով և կազմել 23 մլրդ. դրամ: Այդ թվում մենք տեղաբաշխել ենք 12.03.2022թ. թողարկման 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 7,500 հատ արտոնյալ բաժնետոմս:
Տեղեկատվություն շահաբաժինների բաշխման վերաբերյալ
- 2003-2006 թթ. մեր մասնակիցների միջև շահաբաժիններ չեն բաշխվել. ընդհանուր ժողովի որոշմամբ՝ փաստացի ստացված զուտ շահույթն ուղղվել է մեր կանոնադրական հիմնադրամի համալրմանը կամ որպես չբաշխված շահույթ թողնվել մեր տրամադրության տակ:
- 2006թ.՝ 9 ամսվա գործունեություն արդյունքներով մեր մասնակիցներին միջանկյալ վճարվել է 80 մլն դրամ շահաբաժին:
- 2007թ.՝ 9 ամսվա գործունեություն արդյունքներով մեր մասնակիցներին միջանկյալ վճարվել է 55 մլն դրամ շահաբաժին:
- 2008թ.՝ փաստացի ստացված զուտ շահույթն ընդհանուր ժողովի որոշմամբ թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
- 2009թ.՝ ընդհանուր ժողովի որոշմամբ՝ փաստացի ստացված զուտ շահույթից 70 մլն դրամ վճարվել է մեր մասնակիցներին, իսկ մնացած մասը՝ թողնվել մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
- 2010-2012 թթ.՝ փաստացի ստացված զուտ շահույթը, ընդհանուր ժողովի որոշմամբ, թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
- 2013թ.՝ փաստացի ստացված զուտ շահույթից 895,0 մլն. դրամ վճարվել է մեր մասնակիցներին, իսկ մնացած մասը՝ թողնվել մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ:
- 2014թ.՝ փաստացի ստացված զուտ շահույթը, ընդհանուր ժողովի որոշմամբ, թողնվել է մեր տրամադրության տակ՝ որպես չբաշխված շահույթ: