ՀՀ Կառավարության Տնտեսության Արդիականացման Միջոցառման շրջանակում տրամադրվող Վարկի պայմաններ

Տնտեսվարողների շրջանակը

ՀՀ կամ ԼՂ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառի կամ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝

1) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն, վարկի/լիզինգի հայտը ներկայացնելուն նախորդող օրվա դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել նախորդող տարվա ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, վճարված պետական տուրքի գումարների և նախորդող տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը.

Նպատակը

Նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, պայմանով, որ գնորդի և մատակարարի միջև պայմանագիրը կնքվել է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո, և տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Ժամկետը

Տեսակը

Տրամադրվող վարկի գումարը

Սուբսիդավորման ժամանակահատվածը

Վարկի ժամկետը

Սարք, սարքավորումներ, աղկացուցիչ մասեր

մինչև 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 42 ամիս

մինչև 120 ամիս

ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար

մինչև 36 ամիս

մինչև 120 ամիս

Սուբսիդավորման չափը

  • ՀՀ դրամ` 8%
  • ԱՄՆ դոլար` 6%

Արտոնյալ ժամկետ

  • Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս,
  • Առավելագույն գումար` 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
  • Վարկի տրամադրման/սպասարկման միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր և (կամ) տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում

Սույն միջոցառումը գործելու է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։