ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 07.08.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Արհեստական բանականության գծով ռիսկերի կառավարման մասնագետ, ով պատասխանատու կլինի կազմակերպությունում մշակվող և կիրառվող AI լուծումների համապատասխանության ապահովման համար՝ ռիսկերի կառավարման, կարգավորող պահանջների, էթիկայի և տվյալների պաշտպանության սկզբունքներին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- AI կառավարման շրջանակի (AI Governance Framework), քաղաքականությունների, ստանդարտների և ընթացակարգերի մշակում և ներդրում,
- AI համակարգերի ռեեստրի վարում,
- ռիսկերի բացահայտում, գնահատում և վերագնահատում՝ AI համակարգերի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում,
- AI/ML մոդելների վավերացման գործընթացին աջակցություն և մոդելային ռիսկերի մոնիթորինգի իրականացում,
- համապատասխանության ապահովում՝ AI համակարգերի նկատմամբ կիրառվող ներքին, արտաքին և միջազգային կարգավորող պահանջներին,
- տվյալների որակի, bias-ի և fairness-ի ռիսկերի գնահատում,
- AI համակարգերի էթիկական ազդեցության գնահատում և explainability, transparency ու accountability սկզբունքների կիրառման վերահսկում,
- AI-ի գործառնական ռիսկերի կառավարմանը մասնակցություն, AI պատահարների վերլուծություն և գործողությունների պլանների մշակում,
- AI հիմնական ռիսկային ցուցանիշների (KRIs) սահմանում, ռիսկերի վերաբերյալ հաշվետվությունների կազմում և AI համակարգերի աշխատանքի մոնիթորինգ,
- AI նախագծերի նախնական գնահատմանը մասնակցություն և AI ռիսկերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն մաթեմատիկայի, տվյալագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մոդելային ռիսկերի կառավարման, տվյալագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
- AI Governance, Responsible AI (RAI), NIST AI RMF կամ այլ համապատասխան մասնագիտական որակավորման/սերտիֆիկացման առկայություն,
- արհեստական բանականության (AI/ML) մոդելների գնահատման և վերահսկման փորձ,
- ռիսկերի գնահատման, մոդելների վալիդացիայի և մոնիթորինգի ոլորտում մասնագիտական գիտելիքների տիրապետում,
- բանկային կարգավորող պահանջների, տվյալների պաշտպանության և AI Governance սկզբունքների իմացություն,
- վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման ունակություն,
- առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
- թիմային աշխատանքի հմտություններ,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ԱԲ ռիսկերի կառավարման մասնագետ»։