Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ
Հայտարարության սկզբնաժամկետ | 19.04.2024 |
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 19.05.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Ներկայացվող պահանջներ․
- բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի իմացություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
- անգլերենի և ռուսերենի իմացություն:
Պարտականություններ․
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և ԱՔՌԱ վարկային բյուրո սահմանված տվյալների ներկայացում,
- ՀԾ բանկ համակարգում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում տվյալների համապատասխանության ստուգում,
- ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում հաճախորդների վարկային պատմության և անձնական տվյալների ուղղում,
- վարկերի դասակարգման կարգադրությունների կազմում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:
Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: