Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 19.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
  • ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի իմացություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի իմացություն:


Պարտականություններ․

  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստր և ԱՔՌԱ վարկային բյուրո սահմանված տվյալների ներկայացում,
  • ՀԾ բանկ համակարգում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում տվյալների համապատասխանության ստուգում,
  • ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ վարկային բյուրոյում հաճախորդների վարկային պատմության և անձնական տվյալների ուղղում,
  • վարկերի դասակարգման կարգադրությունների կազմում,
  • անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների կատարում:


Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հետգործառնական վարչության/Վարկային խմբի գլխավոր մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: