Վարկերի հաստատման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 08.06.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ներկայացված ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
  • ֆիզիկական անձանց հայտերի վերաբերյալ որոշման կայացում՝ դրանց հաստատման/մերժման վերաբերյալ որոշումներ,
  • հաճախորդների եկամուտների, վարկունակության և վճարունակության մակարդակի գնահատում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված չափանիշների և պահանջների,
  • հավաքագրված տվյալների մշակմանը մասնակցություն, հաշվետվությունների կազմում:
  • բաժնի ղեկավարի այլ հանձնարարականների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում,
  • վերլուծական հմտություններ,
  • համակարգչային հմտություններ (MS Office, բանկային ծրագրեր՝ ներառյալ AS Bank)։
  • բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ»։