Բիզնես գործընթացների օպտիմիզացման թիմի պատասխանատու
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.11.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է բիզնես գործընթացների վերլուծության և օպտիմիզացման համար փորձառու մասնագետ, ով կիրականացնի գործող գործընթացների քարտեզագրում (As-Is)` նախագծելով ապագա գործընթացները (To-Be) Lean Six Sigma, Kaizen և այլ մեթոդներով:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- բանկում բիզնես գործընթացների վերլուծություն և քարտեզագրում (As-Is process mapping),
- ապագա գործընթացների նախագծում (To-Be)` կիրառելով Lean Six Sigma, Kaizen և այլ մեթոդներ,
- բիզնես գործընթացների շահառու ստորաբաժանումների հետ հանդիպումների կազմակերպում`քննարկելու գործող գործընթացների խնդիրները,
- թվայնացման և ավտոմատացման լուծումների առաջարկների ներկայացում,
- բիզնես գործընթացների փաստաթղթավորում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
- ՀՀ օրենսդրության , ՀՀ ԿԲ կարգավորումների և ռիսկերի կառավարման հիմունքների լավ իմացություն,
- բանկային պրոդուկտների, գործառնությունների և բիզնես գործընթացների խորքային իմացություն,
- CBPP, Six Sigma, Lean Six Sigma կամ PMP միջազգային վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- բիզնես գործընթացների մոդելավորման գործիքների՝ BPMN (Business Process Model and Notation), VSM (Value Stream Mapping), SIPOC (Suppliers, Inputs, Process, Outputs, Customers) իմացություն,
- որոշումներ կայացնելու ունակություն,
- արագ փոփոխվող միջավայրում խնդիրների լուծման կարողություն,
- անալիտիկ մտածելակերպ,
- անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Բիզնես գործընթացների օպտիմիզացման թիմի պատասխանատու»։