Կանոնակարգման թիմի մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 01.11.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է փորձառու մասնագետ, ով կվարի և կվերահսկի բանկի ներքին իրավական ակտերի բազան, կապահովի դրանց ամբողջականությունն ու արդիականությունը։ Կմշակի նոր ներքին իրավական ակտեր, կվերանայի գործող փաստաթղթերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ԿԲ որոշումներին և բանկի ներքին գործընթացներին։ Նա կկոորդինացնի ներքին իրավական ակտերի նախագծման, համաձայնեցման և հաստատման գործընթացները, կտրամադրի խորհրդատվություն բանկի տարբեր ստորաբաժանումներին և կներկայացնի մեթոդաբանական առաջարկներ բիզնես գործընթացների բարելավման նպատակով:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- վարել և վերահսկել բանկի ներքին իրավական ակտերի բազան,
- մշակել ներքին իրավական ակտեր՝ համագործակցելով բանկի շահառու ստորաբաժանումների հետ,
- ապահովել ներքին իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ ԿԲ որոշումներին և բանկում գործող գործընթացներին,
- կոորդինացնել ներքին իրավական ակտերի նախագծման, համաձայնեցման, հաստատման և շրջանառելու գործընթացները՝ համագործակցելով բանկի տարբեր ստորաբաժանումների հետ,
- տրամադրել խորհրդատվություն բանկի տարբեր ստորաբաժանումներին՝ ներքին իրավական ակտերի և կարգավորումների վերաբերյալ,
- ներկայացնել մեթոդաբանական առաջարկներ բիզնես գործընթացների բարելավման համար:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն՝ իրավաբանական կամ տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
- բանկային գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ կարգավորումների խորքային իմացություն,
- բանկային պրոդուկտների, գործառնությունների և բիզնես գործընթացների լավ իմացություն,
- վերլուծական հմտությունների գերազանց մակարդակ,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի արդյունավետ հմտություններ,
- MS Office, մասնավորապես Word-ի գերազանց իմացություն,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ մակարդակի իմացություն,
- բանկի ներքին իրավական ակտերի մշակման կամ բիզնես գործընթացների փաստաթղթավորման փորձը կդիտվի որպես առավելություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կանոնակարգման թիմի մասնագետ»։