Համապատասխանության ապահովման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.07.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Համապատասխանության ապահովման պատասխանատու, ով պատասխանատու կլինի օրենսդրական պահանջների մշտադիտարկման և համապատասխանության ապահովման քաղաքականությունից բխող այլ գործառույթների համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • օրենսդրական պահանջների մշտադիտարկում, օրենսդրական բացերի բացահայտում և դրանց հիման վրա առաջարկությունների մշակում,
  • նոր կարգավորումների վերլուծություն, դրանց կիրառելիության և Բանկի գործընթացների վրա ազդեցության գնահատում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերի նախնական ուսումնասիրություն և դրանց համապատասխանության վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրում ՀՀ օրենսդրությանը և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան,
  • բիզնես ստորաբաժանումներին խորհրդատվության տրամադրում՝ նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և նախաձեռնությունների համապատասխանության գնահատում,
  • Բանկի ներքին գործընթացների համապատասխանության գնահատում, խախտումների բացահայտում, արձանագրում և դրանց վերացման միջոցառումների իրականացման վերահսկողություն:
  • Համապատասխանության ապահովման բաժնի գործառույթների շրջանակներում վերապահված այլ աշխատանքների և հանձնարարությունների կատարում,
  • Բանկի ներքին ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների կատարում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես համապատասպանբության ապահովման կամ ռիսկերի վերահսկողության մասնագետ,
  • միջազգային մասնագիտական սերտիֆիկատների (ACAMS, ICA, ACCA, CAMS, CGSS կամ համանման մասնագիտական որակավորումներ) առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • ՀՀ բանկային օրենսդրության և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի խորացված իմացություն,
  • ֆինանսական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Համապատասխանության ապահովման մասնագետ»։