Հիփոթեքային վարկավորման հետգործառնությունների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 26.12.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է հիփոթեքային վարկավորման հետգործառնությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի գործընթացի ճշգրիտ կազմակերպման, փաստաթղթային գործառնությունների անսխալ իրականացման և համագործակցող ընկերությունների հետ անխափան և արդյունավետ հաղորդակցման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • շահագործման հանձնվող շենքերից ձեռք բերված բնակարանների գծով կառուցապատողի հատուկ հաշվից գումարների բացթողնման գործընթացի կազմակերպում,
  • ավարտված նախագծերի համապատասխան փաստաթղթերի հավաքագրում,
  • սեփականության վկայական ստացած գույքերի գնահատման և ապահովագրության գործընթացի կազմակերպում,
  • ՀԾ-Բանկ համակարգում վարկային հայտերի համապատասխանության ստուգում,
  • սուբսիդավորման հաշիվների գծով դեբիտորական պարտքերի մարման վերահսկում,
  • անշարժ գույքերի գրավից ազատման գործընթացի կազմակերպում,
  • գործընթացների ավտոմատացման և բարելավվման գծով առաջարկների ներկայացում,
  • ծրագրային հիփոթեքային վարկերի ամսական, եռամսյակային և կիսամյակային հաշվետվությունների կազմում և ներկայացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում հիփոթեքային վարկերի գծով,
  • փաստաթղթերի հետ աշխատանքի բարձր ճշգրտություն և պատասխանատվություն,
  • վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքներին,
  • MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • ՀՀ բանկային օրենսդրության և Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին ՀՀ օրենքի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
  • բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հիփոթեքային վարկավորման հետգործառնությունների մասնագետ»։